ՊՆ-ն հայտնել է վաղ առավոտյան գերե վարված 6 հայ զինծառայողների անունները

Այլ լուրեր Հետաքրքիր

«Ի հավելումն նախորդ հաղորդագրության հայտնում ենք, որ ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերե վարված անձինք են պայմանագրային զինծառայողներ

Ա. Ն. Աբգարյանը

Ի. Ա. Սարգսյանը

Վ. Վ. Սարգսյանը

Բ. Ս. Օհանյանը

Ա. Գ. Բուդոյանը

Վ. Օ. Ռաֆայելյանը։

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից գերե վարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *