«Պլանավորված մենք գիտենք՝ երբ ենք սկսելու, ոնց ենք սկսելու, ինչ ուժերով՝ այս հարցում ուղղակի վստահեք ինձ». Ռոբերտ Քոչարյան

Հետաքրքիր Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է աջակիցների հետ և անդրադարձել մի շարք հարցերի, այդ թվում՝ պատասխանել է հարցին, թե ի՞նչ է սպասվում առաջիկա նախընտրական պայքարում։

Թեմայի առնչությամբ Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ասել է՝ գիտակցում է, որ հիմնական թիրախն ինքն է լինելու։

«Վստահ եմ, որ այդպես է լինելու, և հպարտ եմ, որ այս իշխանության ատ ելությունը վաստակել եմ։ Ընտրությունները լինելու են երկբևեռ:

«Այն, ինչ անում է իշխանությունը՝ կապված իմ հետ կամ հնարավոր այն դաշինքի հետ, որը ես եմ գլխավորելու, իրենք իմ տեղ քարոզչություն են անում։ Իրենք աջակցում են և աջակցելու են այս բևեռի ձևավորմանը։ Հիմա գիտեմ, որ շատերի մոտ այսպիսի կարծիք կա, որ իրենք արդեն քարոզարշավ են սկսել, և մենք հետ ենք մնում՝ հանգիստ ենք, հանգիստ պլանավորված մենք մեր քայլերով առաջ ենք գնալու։ Հենց հրաժարական տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները։

Եթե իշխանությունն այսօր հազարավոր հարց ունենալով՝ զբաղված է քարոզչությամբ, ապա դա չի նշանակում, որ ես պետք է մտնեմ նույն պրոցեսի մեջ՝ ասելով, որ իրենք սկսել են, գուցե ես հետ մնամ՝ այդպես չի լինելու։ Պլանավորված մենք գիտենք՝ երբ ենք սկսելու, ոնց ենք սկսելու, ինչ ուժերով՝ հանգիստ մնացեք, այս հարցում ուղղակի վստահեք ինձ»,- աջակիցներին ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *