Պարզվում է՝ Արթուր Աբրահամը հանդիպել էր երկրորդ կնոջը նախքան իր առաջին ամուսնությունը. բացառիկ մանրամասներ (լուսանկար, տեսանյութ)

Հետաքրքիր Շոու բիզնես

բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի 2-րդ ամուսնության և կնոջ մասին տեղեկություններ գրեթե չկան համացանցում: Միակ տեղեկատվությունը, որ լայնորեն տարածվեց համացանցում, այն էր, որ մոտ 3 տարի առաջ բռնցքամարտիկն ու կինը իրենց դստեր և Արթուրի՝ առաջին ամուսնությունից ծնված որդու համար մեծ խնջույք էին կազմակերպել՝ նշելով դստեր՝ Մարիայի ատամհատիկի արարողությունը և որդու՝ Գրիգորի տարեդարձը:

Հենց այդ խնջույքի ժամանակ արված լուսանկարներում էլ, կարծես թե, առաջին անգամ երևաց Արթուրի 2-րդ կինը: Օրերս հաղորդումներից մեկի ժամանակ Արթուր Աբրահամը բացահայտել է, թե ինչպես և որտեղ են ծանոթացել ինքն ու 2-րդ կինը: Բռնցքամարտիկի խոսքով՝ իրենք ծանոթացել են դեռ 14 տարի առաջ՝ 2007 թվականին:

Պարզվում է, որ Արթուրի կինը օնլայն խանութից պատվիրել էր Արթուր Աբարահամի անունով շապիկներ ու գլխարկներ, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով ապրանքը նրան չէր հասել, թեև նա վճարել էր դրա դիմաց: Արթուրը, իր օգնականներից տեղեկանալով ողջ եղելության մասին, համաձայնում է անձամբ տանել դրանք Հայաստան, ավելին՝ նաև լուսանկարվել այդ երկրպագուի հետ:

Այս հանդիպումը, կարծես թե ճակատգրական դարձավ թե բռնցքամարտիկի, թե նրա երկրպագուհու մարա, ով դարձավ նրա 2-րդ կինն ու դստեր մայրը: Սակայն այս ողջ պատմության մեջ հետաքրքրականն այն է, որ, Արթուրի խոսքերից պարզ է դառնում, որ, փաստորեն, բռնցքամարտիկն իր 2-րդ կնոջ հետ շփում է ունեցել դեռ նախքան իր առաջին ամուսնությունը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկն ու նրա առաջին կինը՝ Մերի Աբրահամյանը, ամուսնացել են 2015 թվականին, ունեն որդի՝ Գրիգորը, ում անվանակոչել են Արթուրի հայրիկի պատվին: Տղան 5 տարեկան է: Հավելենք, որ զույգն ամուսնալուծվել է 2019 թվականին, ավելին՝ Մերին դա տական հայց էր ներկայացրել Արթուրի դեմ՝ նշելով, որ վերջինս երեխային վերցրել և հեռացել է: Սակայն համացանցում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Արթուր Աբրահամը առանց կնոջ համաձայնության երեխային իր հետ տանելու սեփական պատճառներն է ունեցել:

Ըստ տարածված լուրերի՝ իրականում Մերի Աբրահամյանի մայրը աղանդավոր է, ինչը Աբրահամը չի ընդունել: Տևական ժամանակ Արթուր Աբրահամը կնոջը ուղեկցել է ծնողների տուն, հնարավորություն տվել, որպեսզի ինքնակամ ուղղվի, նոր վերադառնա ընտանիք: Հաճախ վեճեր են եղել հենց կնոջ տան անդամների ներկայությամբ: Սակայն կինը՝ Մերի Աբրահամյանը, այդպես էլ չի գնացել այն ճանապարհով, ինչը նախընտրելի էր Արթուր Աբրահամի համար: Ի վերջո Արթուր Աբրահամը որոշել է երեխային վերցնել և հեռանալ կնոջից, որից հետո էլ կինը որոշել դիմել դատարան՝ ամուսնալուծման նպատակով: Արթուր Աբրահամը՝ 2-րդ կնոջ հետ տարօրինակ ծանոթության մասին. բռնցքամարտիկը նրա հետ շփվել է նախքան իր 1-ին ամուսնությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *