Պարզվեց՝ ամուսինս ուրիշ կնոջով է տարվել.. Այդ բարդ փուլում իմացա, որ երկրորդ երեխայիս եմ սպասում, ունեի երկու տարբերակ` չմայրանալ կամ..

Հետաքրքիր Շոու բիզնես

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանին թե՛ հեռուստաէկրաններին, թե՛ թատրոնի բեմում եւ թե՛ իրական կյանքում միշտ կարելի է տեսնել լայն ժպիտով, անսպառ դրական էներգիայով եւ բարձր տրամադրությամբ: Էկրանից այն կողմ իր լսարանին նա դրական էմոցիաներ է փոխանցում եւ փորձում միշտ այդպիսին մնալ: Ինչպես գիտենք, դերասանուհին ունի 2 երեխա` 13-ամյա Ալենն ու 5.5 տարեկան փոքրիկ Լյուսին:

Իրականում շատերը չգիտեն, թե որքան դժվարությունների միջով է անցել դերասանուհին, ինչ աշխատասիրության եւ փորձությունների շնորհիվ է նա կարողանում անդադար ժպտալ եւ որքան տրորված ու խեղդված ցավ կա այդ ժպիտի տակ: Նրա ամուսնալուծության եւ երեխաներին միայնակ մեծացնելու մասին խոսակցություններ շատ են եղել, սակայն դերասանուհին երբեւէ չի բարձրաձայնել եւ ոչ մի անգամ այս թեմային չի անդրադարձել իր տված հարցազրույցներում:

Տարիներ անց Սաթենիկն այսօր իրեն այնքան կայացած եւ ուժեղ է համարում, որ առաջին անգամ խոսում է ամուսնու` այլ կնոջով տարվելու, իրեն հղի կարգավիճակում միայնակ թողնելու, երեխաներին միայնակ մեծացնելու եւ նախկին ամուսնու անտարբերության մասին: Անկեղծ եւ էքսկլյուզիվ հարցազրույցը դերասանուհին վստահել է BRAVO.am-ին:

Կանայք բնության հրաշքն են — Աստված կնոջը ստեղծել է միանշանակ մայրանալու համար: Կնոջ ամենամեծ ստեղծագործությունն երեխան է: Այդտեղ են սրվում մեր բնազդները: Մեր օրերում ժամանակների, քաղաքականության թե նոր բարքերի բերումով կանայք ավելի խոցելի են դարձել: Շատ կանայք մեր հասարակությունում նաեւ հայր են, տատիկ, պապիկ, գումար աշխատող, տղամարդու բեռը կիսող. կեցցե՛ն կանայք, բնության հրաշքն են նրանք:

Կինը գեղեցիկն է — Կինը գեղեցիկն է, որ կարող է քանդել, բայց եւ կառուցել շատ ամուր, գժի պես սիրել, բայց ատել մոլագարի պես, հրահրել պատերազմներ, բայց եւ պարտադրել խաղաղություն: Ես, իհարկե, ուժեղ եմ — Կանայք ուժեղ են, քանի որ պարտվել գիտեն, ամուր են, քանի որ սիրել գիտեն: Դե հիմա ասեք՝ տղամարդիկ ուժե՞ղ են (ժպտում է – հեղ․): This is the man’s world՝ հայտնի երաժիշտները վաղուց կանանց զգուշացրել են: Հարցնում եք` ես ուժե՞ղ եմ, ես ձեզ ասում եմ` ուժեղ եմ, իհարկե:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *