Պատրաստվում է շատ արագ և հեշտ, Համեղ տնական թխվածքաբլիթ «Մադլեն»

Խոհանոց Հետաքրքիր

Այսօր որոշել ենք կիսվել համեղ տնական «Մադլեն» թխվածքաբլիթների բաղադրատոմսով, որն այս եղանակին հատապես շատ հաճույքով կճաշակեն ձեր հյուրերը թեյի և սուրճի հետ։ Այն այնքան համեղ է, որ կհավանեք ոչ միայն դուք այլ նաև ընտանիքի ողջ անդամները։ Անպայման փորձեք և համից չեք կշտանա։Ձեզ անհրաժեշտ կլինի.

Ալյուր – 120 գ, Ձու – 2 հատ, Շաքարավազ – 80 գ, Կարագ – 90 գ, Լիմոնի հյութ – 1 ճ/գ։ Ինչպես պատրաստել.Պատրաստել բոլոր անհրաժեշտ մթերքները։ Խառնել ձուն, ու շաքարը։ Թեթև հալեցնել կարագը, դրան ավելացնել ձուն ու շաքարը։ Այս ամենը հարել հարիչով։ Ավելացնել ալյուրը։ Ավելացնել մեկ ճաշի գդալ լիմոնի հյութը։ Լավ խառնել։ Խմորը լցնել ձևամանների մեջ։ Թխել 190-200 աստիճանի տակ, 12-15 րոպե։ Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *