Պատրաստվում ենք Զատիկին․ 3 հատ անձեռոցիկը,ձուն և օսլան կօգնեն ստեղծել իսկական հրաշք

Խոհանոց Հետաքրքիր

Արդեն գարուն է,մոտենում է Զատիկը:Եթե դուք ուզում եք այն դիմավորել գեղեցիկ և յուրօրինակ,ապա այս հոդվածը ձեզ համար է:Ընթացքը շատ պարզ է,իսկ արդյունքում ստացվում են շատ յուրօրինակ,գեղեցիկ, զվարճալի Զատիկի ձվեր:

Նախ պետք է պատրաստել նյութերը:

Բացի խաշած ձվերից անհրաժեշտ են նաև

  • 2 գդալ օսլա
  • ջուր
  • նկարով անձեռոցիկ
  • վրձին
  • սննդային ներկանյութ՝ոսկեգույն և արծաթագույն

Վերցնել անձեռոցիկը,որի վրա մանր նկարներ են,անջատել 2 շերտը:

Կտրել անհրաժեշտ պատկերները: Թրջել վրձինը ջրի մեջ և դրա օգնությամբ քսել անձեռոցիկը ձվին: Կատարել այս ամենը շատ զգույշ,ուշադիր,որպեսզի հարթ ստացվի:

Խառնել 40 մլ ջուրն ու մի փոքր օսլա,տաքացնել՝անընդհատ խառնելով: Ստացվում է սոսնձանման նյութ,որը պետք է քսել ձվի վրա և թողնել չորանա: 15 րոպե հետ քսել դեկորատիվ շերտը՝ավելացնելով օսլային ներկանյութ:

Չորացնել ձվերը ցանցի վրա:

Ստացվում է իսկական արվեստի գործ,որը կարելի է անգամ նվիրել մտերիմներին,կամ դրանով զարդարել Զատիկի սեղանը: Օսլայի փոխարեն կարելի է օգտագործել ձվի սպիտակուց:Արդյունքը նույնը կլինի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.