Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին՝ անձրև և ամպրոպ: Հանրապետության տարածքում՝ այսօր ցերեկը, ամսի 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ:
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 16-17-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։