Պատրաստում ենք տնական պաղպաղակ՝ սովետական պլոմբիրի համով… անգերազանցելի է ստացվում…

Խոհանոց Հետաքրքիր

Ուրախացրեք ձեր մտերիմներին՝ նրանց համար պատրաստելով այս համեղ ու աննուշաբույր պաղպաղակը: Ստացվում է իսկական պլոմբիրի նման, որի համը մանկություն է հիշեցնում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • շաքարավազ՝ 2 բաժակ
  • կաթ՝ 1լ
  • կարագ՝ 100 գ
  • դեղնուց՝ 5 հատ
  • կրախմալ՝ 1թ.գ

Պատրաստման եղանակ.

Տաքացնել կաթը, հալացնել կարագը, թողնել, որ եռա: Առանձին տարայի մեջ միացնել կրախմալը, շաքարավազը, դեղնուցները, խառնել այնքան ժամանակ, մինչ համասեռ զանգված կստացվի: Մի քիչ կաթ ավելացնել, որ զանգվածը նմանվի թույլ թթվասերի:

Եռացող կաթը բարակ հոսքով լցնել դեղնուցային խառնուրդին՝ անդադար խառնելով, դնել կրակին ու հասցնել եռման աստիճանի:

Հենց այն եռա, հանել կրակից, տարան դնել սառը ջրի մեջ՝ խառնել, մինչ այն լիարժեք կսառի: Ուղարկել սառնարանը և երբեմն խառնել:

Պաղպաղակով ֆորման ուղարկել սառցարանը:

Ցանկության դեպքում մինչ սառեցնելը կարող եք մանրացրած հատապտուղ կամ միրգ ավելացնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *