Պատրաստում ենք տնա կան երշիկ. Այս բաղադրատոմսը ձեռք բերելուց հետո այլևս խանութներում երշիկեղենի կողմը չեմ նայում

Խոհանոց Հետաքրքիր

Երբ առաջին անգամ պատրաստում էի այս երշիկները, անհանգստանում էի. ինքս չէի հավատում, որ հնարավոր է տնային պայմաններում պատրաստել էսթետիկական տեսանկյունից և իր համով գործարանայինին ոչնչով չզիջող երշիկ: Սակայն պետք է ասեմ, որ այս բաղադրատոմսն ինձ չհիասթափեցրեց:

Բաղադրիչներ

  • 1,5կգ տավարի միս
  • 2 կգ ոսկորներից առանձնացված հավի բուդ
  • 75 գր. աղ
  • 350 մլ արգանակ
  • 1 ճ/գ մեղր
  • 2 ճ/գ պապրիկա
  • 1 ճ/գ աղացած սև պղպեղ
  • 0,5 ճ/գ մշկընկույզ
  • 1 ճ/գ չորացրած սխտոր
  • 1 ճ/գ չորացրած սամիթ
  • 1 ճ/գ չորացրած ռեհան
  • արգանակի համար սև հատիկավոր պղպեղ
  • թաղանթ երշիկի համար (մոտավորապես 60 մմ հաստության)

Պատրաստումը

Առանձնացրեք հավի միսը կաշվից և ոսկորներից: Ոսկորներից պատրաստեք արգանակ՝ ավելացնելով սև հատկիավոր պղպեղ և աղ: Քամեք և դրեք սառնարան: Վերցրեք տավարի մսի կեսը և հավի մսի համեմատաբար յուղոտ մասը կաշվի հետ և անցկացրեք մսաղացով: Մնացած տավարի և հավի միսը կտրտեք միասին խորանարդաձև, մոտավորապես 2սմ հաստությամբ:

Ֆարշը միացրեք կտրտած մսին, ավելացրեք մեղրը և խառնեք: Մաքուր ամանի մեջ աղնու համեմունքներն իրար խառնեք և ավելացրեք ֆարշին: Լավ խառնեք այն՝ քիչ-քիչ ավելացնելով սառը արգանակը:

Թաղա նթի մեջ լավ սեղմած լցրեք ֆարշը, հետևեք, որ օդ չանցնի: Եթե ամեն դեպքում օդ է անցել՝ ծակեք այդ տեղը բարակ ասեղով: Վերջում կապեք թաղանթը: Տնական երշիկի համար նախատեսված թաղանթը ուշադիր եղեք, որ լավ որակի լինի, քանի որ ամբողջ այդ պատրաստության հաջողությունը կախված է դրանից:

Կախեք պատրաստի երշիկը ուղղահայաց դիրքով՝ 1–2 ժամ, սենյակային ջերմաստիճանում: Խաշեք երշիկը 80–85 աստիճան ջերմության պայմաններում՝ 1,5–2 ժամ: Պատրաստի ուտեստը սառեցրեք սառը ցնցուղի տակ և կախեք զով սենյակում՝ 12 ժամ: Դրանից հետո փաթաթեք երշիկը թղթով և դրեք սառնարան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.