Պաղպաղակ`3 րոպեում․․ Փորձեք և համոզվեք թե որքան համեղ է ստացվում

Թեստեր Հետաքրքիր

Միշտ մտածել եմ տնային պայմաններում պաղպաղակ սարքելու մասին, բայց ալարել եմ: Գիտեմ վատ է հնչում, բայց համաձայնվեք, որ եռացող կաթի ու սերուծքի կողքին այդքան էլ հարմար չէ 10-20 րոպե անցկացնել` հատկապես, եթե արդեն շոգ է: Այդ իսկ պատճառով ես փնտրեցի ուրիշ տարբերակ` ավելի արագ, հեշտ ու առանց եռացող կաթի (իտալական պանիր պատրաստելուց հետո մեղմ ասած չեմ կարոտում ե ռացող կաթի հոտին):

Բառացիորեն 3 րոպե (եթե լավ միքսեր ունեք) ու սառնարան։

Մեզ պետք է ընդամենը` 1-2 բաժակ սերուցք *գնեք 0,5 լ Hochwald բուսական սերուցք (վանիլային համով է ու արդեն քաղցր) ու օգտագործեք դրա ուղիղ կեսը: Եթե օգտագործելու եք այլ սերուցք, անպայման համտեսեք այն ու ավելացրեք մի փոքր շաքարի փոշի ու վանիլ, որպեսզի պաղպաղակի համը հագեցած ու ոչ շատ դառը, 5 ճգ խտացրած կաթ, 3 թգ էսպրեսսո * եթե առօրյայում չեք օգտագործում էսպրեսսո, ուրեմն գնեք դրա լուծվող կամ առանց ֆիլտրի պատրաստվող տարբերակները, օրինակ Roscafe-ն ու…վերջ։

Լցնում ենք բոլորը մեկ ամանի մեջ ու հարում միքսերով, այո`միքսերով։ Հարում ենք այնքան, մինչև լու ծույթը պնդանա ու մոտավորապես այսպիսի տեսք ստանա: Հենց հասնեք այս էտապին, ուրեմն վերջ` տեղափոխում եք հարմար հերմետիկ ամանների մեջ ու սառեցնում 5-7 ժամով * եթե ավելի նուրբ ու ոչ միանշանակ համ եք ուզում ստանալ ավելացրեք մեկ թեյի գդալ կո նյակ կամ մի քիչ վի սկի` դա սուրճին շատ հագեցած համ կտա ու չի թողնի, որ պաղպաղակի լու ծույթը սառցակալի:

Չզարմանաք, եթե 7 ժամ հետո պաղպաղակի ամանը դատարկ գտնեք սառնարանում, որովհետև անգամ մինչև սառելն այն անտանելի համեղ է ու հնարավոր է տան անդամների մի մասն առանց դիմանալու լիկվիդացնի այն` մինչև սառելը: Եթե բարեհաջող ավարտեք նաև սառեցման էտապն ուրեմն հասաք ամենակարևորին` ուտել պաղպաղակը` մրգերով, լի կյորով թե ուղղակի արդեն դուք որոշեք, ես իմ գործն ավարտեցի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.