Չի կարելի անտեսել 250 000 քաղաքացիների կարծիքը, որոնք փաստացի փոշիացան։ Գործող իշխանությունը պետք է անի ՀԵՏԵՒՅԱԼԸ… Վահե Տեր-Մինասյան

Այլ լուրեր Հետաքրքիր

Վահե Տեր-Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Չի կարելի անտեսել թեկուզ 1՝ առավել ևս երկու հարյուր հիսուն հազար քաղաքացիների կարծիքը։ Մեր պետությունում, ազգային միասնության այս խի ստ անհրաժեշտ շրջանում, իշխանությունը իրավունք չունի անտեսել իր գրեթե 250 հազար

քաղաքացիներ Ձայները, որոնք փաստացի փոշիացան։ Անշուշտ, տեղի ունեցածի մեջ կարելի է մե ղադրել թե՛ ընտրություններին մասնակցած հսկայական քանակությունով կուսակցությունների առկայությունը, թե՛ օրենսդրության անկատարությունը, թե՛ բնականաբար այդ ուժերից շատերի իրար հետ

համագործակցելու անկարողությունը։ Ինչևէ, 250 հազար քաղաքացի չտրվեց կամ–կամ տարբերակին ու փորձեց գտնել ուրիշ տարբերակ, դրանով իսկ ապացուցուելով իր խորհելու, վերլուծելու և գնահատելու կարողությունը։ Ու չգնահատել կամ անտեսել այս քաղաքացիների ընտրությունը անկեղծ

ասած ճիշտ չէ։ Ու եթե գործող իշխանությունը ունի ազգային միասնության տեսլական, ուրեմն պետք է գնալ համագործակցության ԱԺ չանցած քաղաքական ուժերի հետ, ընտրել պրոֆեսիոնալ մասնագետներ, վստահել նրանց որոշակի բնագավառներ։ Սա չի կարող դիտարկվել պաշտոնների բաժանում, սա

պիտի դիտարկվի որպես հարգանք՝ սեփական ազգի նկատմամբ։ Նույնպիսի հարգանքի ու պատաս խանատվության դրսևորում էլ պիտի դիտարկել արդեն այդ քաղաքական ուժերի համագործակցությունը՝ հաղթած մեծամասնության հետ։ Հենց էսպես է ստեղծվում ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.