Չգիտեմ ինչու, բայց այդ օրը որոշեցի շուտ գալ տուն՝ առանց կնոջս զգուշացնելու․․․ նրա համար նույնիսկ ծաղիկներ էի բերել

Այլ լուրեր Հետաքրքիր

Այդ օրը որոշեցի շուտ գնալ տուն, ուրախացնել կնոջս, ծաղիկներ տանել․․․ Դուռը բացեցի իմ բանալիով։ Կինս չլսեց, այդ պահին լոգանք էր ընդունում։ Ես սկսեցի հանել կոշիկներս, երբ հանկարծ լսեցի․

—Վազգեն, կերել վերջացրե՞լ ես, սպասիր, հիմա կգամ, էլի կտամ․․․-լսեցի լոգարանի կիսաբաց դռան հետևից։

Կարծես գլխիս եռման ջուր լցնեին․․․ ես Արմենն եմ։

—Կսպանեմ նրան․․․ստոր կին․․․-առաջին բանն էր, որ մտածեցի՝ նախքան վազեցի կնոջս մոտ։

—Արմեն, Արմեն, ի՞նչ ես անում, սպասիր, դու հո խելագար չես․․․ սպասիր․․․

—Գլխիս կոտոշներ ես տնկել, տեսնու՞մ ես․․․ մեծ կոտոշներ․․․

—Այդ դու ես մեղավոր, մոտեցար դռանը, ես էլ չգիտեի, բացեցի, հարվածեցի։ Ես ի՞նչ գիտեի, որ դու եկել ես։

—Ո՞վ է նա․․․ ցույց տուր հենց հիմա։

—Ո՞վ, ու՞մ մասին ես խոսում, — կնոջս աչքերը կլորացել էին զարմանքից։

—Ով որ նստած է խոհանոցում,— ասացի ու գլուխս թեքեցի դեպի այն կողմ, հանկարծ նկատեցի․․․ փոքր մոխրագույն կատու, որ վախեցած մտել էր մի անկյուն և մլավում։


Պարզվեց, կինս ընկերուհուց կատու էր նվեր ստացել և անունը Վազգեն էր դրել, որոշել էր անակնկալ անել․․․

Ես ևս մի անգամ ձեռք տվեցի կոտոշս և հասկացա, որ երբեմն մենք ինքներս ենք դրանք տնկում մեր գլխին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *