Ուր եք լցնում թավայի մեջ մնացած յուղն ու ձեթը․ Սա կարող է ճակատագրական լինել ձեզ համար

Խոհանոց Հետաքրքիր

Շատ հաճախ յուղի ու ձեթի մնացորդներն ուղարկվում են լվացարանի արտահոսքի մեջ: Կարծում ենք, դուք էլ հաճախ այդպես եք անում: Իսկ երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: Չէ որ կոյուղու խողովակների ներքին պատի վրա կուտակվում է հենց այդ նույն յուղը, ինչի հետևանքով խցանում է առաջանում:

Երբեմն խնդիրն այնքան է բարդանում, որ մարդիկ ստիպված են լինում փոխել խողովակները: Ներկայացնում ենք յուղի ու ձեթի մնացորդներից անվտ անգ ազատվելու 2 տարբերակ: Դրա համար պետք չեն հատուկ նյութեր և հարմարանքներ: Մի շտապեք աղբը գցել տաբեր ապրանքների փաթեթավորումները: Ձեզ կարող եք պետք գալ ինչպես ստվարաթղթե, այդպես էլ պլաստիկե փաթեթավորումները:

Այսպիսով, մի քիչ թուղթ դրեք դրանցից մեկի վրա ու լցրեք յուղի մնացորդը: Շատ հարմար է նաև այդ նույն թղթով մաքրել թավան, հետո այն ավելի հեշտ կլվանաք: Եթե չունեք փաթեթավորումներ, կարող եք սովորական տոպրակ օգտագործել, սակայն չմոռանաք թղթի մասին, որ այն ներծծի յուղը: Եկեք սովորենք խնամքով վերաբերվել մեզ շրջապատող իրերին ու տանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *