Ուշադրություն՝ Նման երևույթ գրանցվում է 30 տարին մեկ անգամ. Պատրաստվեք գարնանը

Այլ լուրեր Տեսանյութեր

Factor TV-ի հարցազրույցը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ. —Արևը, կարծես, վերադարձել է, և եթե հաշվի առնենք, որ օրացույցային ձմռանը մնացել է 1 շաբաթից էլ պակաս, կարո՞ղ եք ասել, որ այս ձմեռը վերապրեցինք։ -Հիմնական ցուրտ օրերն արդեն հետևում են։ Փետրվարի 17-ից հետո ունեցանք ջերմաստիճանի կտրուկ անկում։ Ամենացածր ջերմաստիճանը փետրվարի ընթացքում գրանցվեց՝ փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը, Աշոցքում գրանցվեց -29 աստիճան ցուրտ։

Հիմա արդեն հիմնականում տաքացման տենդենց է նկատվում, ջերմաստիճանը վերջին օրերի համեմատ բարձրացել է 4-5 աստիճանով։ Մեզ մոտ գարունը շատ վայրիվերումներով է։ Շատ հաճախ ընդհանուր միջին բարձրացման ֆոնի վրա այդ տաքացումներն ընդհատվում են արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ, որն ուղեկցվում է ջերմաստիճանի անկմամբ, առանձին դեպքերում՝ ձյան տեսքով առատ տեղումներով, բքով։

Եթե 100 տարվա կտրվածքով վերլուծություն կատարենք, ապա կտեսնենք, որ առնվազն 98 տարին մենք մարտին ունեցել ենք օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ։ Ես երբեք չեմ մոռանում 2014 թվականի մարտի 30-ը, երբ Արարատյան դաշտում գրեթե բոլոր պտղատուները ծաղկել էին,

ծաղկաթափ էին արդեն լինում և Արարատյան դաշտում, հատկապես՝ Երևանում տեղաց 30-40 սմ ձյուն, որն ուղեկցվեց սաստիկ բքով, հետո ջերմաստիճանն իջավ -4, -5 աստիճանի։ Սա չի նշանակում, որ այս տարի պետք է նման երևույթներ տեղի ունենան, պարզապես ես ուզում եմ բնութագրել այն եղանակային պայմանները, որոնք բնորոշ են մեր կլիմայական պայմաններին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.