Ունեցեք գեղեցիկ մաշկ՝ առանց սև կետերի և կնճիռների. ամենապարզ և արդյունավետ միջոցը

Հետաքրքիր Օգտակար

Մաշկի հետ կապված էսթետիկ խնդիրներ կարող են առաջանալ ցանկացած տարիքում և տարբեր պատճառներով՝ հորմոնալ անհավասարակշռություն, ներքին օրգանների աշխատանքի խանգարում, մաշկային հիվանդությունների հետևանքներ։ Բնական խնձորի քացախը հրաշալի միջոց է մաշկի խնամքի համար, որը կարող է օգտագործվել ակնեի, պիգմենտային կետերի, կնճիռների դեմ։

Խնձորի քացախի արդյունավետությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանում պարունակվող բնական թթուն մաշկից հեռացնում է սնկերն ու բակտերիաները՝ կարգավորելով թթվահիմնային հավասարակշռությունը։ Խնձորի քացախը նաև բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտներ և ֆերմենտներ է պարունակում, որոնք հարկավոր են մաշկի առողջության համար։

1. Դիմակ ակնեի դեմ. բաղադրիչներ

  • 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
  • 2 թեյի գդալ մեղր
  • 4 ճաշի գդալ խնձորի քացախ

Պատրաստման եղանակը։ Վարսակի փաթիլները մանրացրեք, վերածեք ալյուրի, խառնեք մեղրի և քացախի հետ։ Դիմակը քսեք մաքուր դեմքին, թողեք 20 րոպե, լվացեք տաք ջրով, խոնավեցնող կրեմ քսեք։

2. Երիտասարդացնող դիմակ. բաղադրիչներ

  • 1 վարունգ
  • 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
  • 1 ձվի դեղնուց
  • 1/3 թեյի գդալ խնձորի քացախ

Պատրաստման եղանակը։ Վարունգն անցկացրեք քերիչով, քամեք հյութը, ավելացրեք մյուս բաղադրիչները։ Քսեք դեմքին, իրանին։ 15 րոպե անց լվացեք տաք ջրով։

3. Լոսյոն՝ յուղոտ մաշկի համար. բաղադրիչներ

  • 5 ճաշի գդալ թունդ կանաչ թեյ
  • 1 ճաշի գդալ խնձորի քացախ

Պատրաստման եղանակը։ Խառնեք թեյն ու քացախը, դեմքն օրվա ընթացքում մեկ անգամ մաքրեք ստացված լոսյոնով։

4. Դիմակ՝ պիգմենտային հետքերի դեմ. բաղադրիչներ

  • 5 բաժակ ջուր
  • 1 թեյի գդալ խնձորի քացախ
  • կես կիտրոնի հյութ
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 2 ճաշի գդալ սոդա

Պատրաստման եղանակը։ Ջրին ավելացրեք խնձորի քացախն ու կիտրոնի հյութը, սոդան, խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ավելացրեք մեղր, լավ խառնեք։ Քսեք մաքուր մաշկին, թողեք 10 րոպե, նախ լվացեք տաք, ապա՝ սառը ջրով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.