Որպեսզի լիճքեցիները ու մյուս հայրենակիցները լավ պատկերացնեն, թե ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, պատմեմ մի քանի նախադասությամբ… Նաիրի Հոխիկյան

Այլ լուրեր Հետաքրքիր

Նաիրի Հոխիկյանը գրում է. Օրերս գնացել էի իմ մանկության ամենավառ հուշերի գյուղ, իմ ծննդավայրը՝ Գեղարքունիքի Լիճք գյուղ։ Ծանոթ-անծանոթ համագյուղացիների միակ հարցն էր՝ բա ինչ կլինի մեր վիճակը։ Էս հարիֆի գլխին սարքի՞ն, թե՞ ինքը սարքեց մեր գլխին։

Լիճքը մեր երկրի ամենասկզբունքային եւ միաժամանակ ամենատղամարդկային բնակավայրերից մեկն է։ Լիճքեցի ծանոթներին ես ոչ մի բան չասացի, նրանք ինձնից լավ գիտեն, թե հարիֆների մասին ինչ բառեր կան։ Իրականում որպեսզի լիճքեցիները ու մյուս հայրենակիցները լավ պատկերացնեն, թե ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, պատմեմ մի քանի նախադասությամբ։

Նիկոլ Փաշինյանի վրա դեռևս 1998-ից ուշադրություն դարձրին օտարերկրյա հատուկ ծառայությունները և սկսեցին աշխատել նրա ուղղությամբ՝ հասկանալով, որ հայի հենց այդ տեսակն է իրենց պետք։ 2008-ից հետո արդեն Նիկոլի կերպարի կառուցման եզրափակիչ փուլն էր, որը ամբողջացվեց 2015-ին «ՔՊ»-ն ձևավորելու ու հիմնականում դա սալիքներով եւ ապազգային տարրերով լցնելու աշխատանքով։

2018-ին վարչապետի աթոռին նստելով՝ երջանկությունից Նիկոլի ոտքերի տակից հողը փախչում էր։ Լինելով թույլ ու անհավասարկշիռ մարդ՝ նա չէր գիտակցում, որ սովորական գործիք է այլոց ձեռքին, քանզի ՔՊ-ի ջահելներն ու պատեհապաշտներն էլ իր ձեռքին էին գործիք։

2019-ի սկզբին Նիկոլը հասկացավ, որ ունի միանձնյա իշխանություն, ու քանի որ ուզում էր մնալ պատմության մեջ, որոշեց քայլ անել Թուրքիայի հետ հարաբերությունները վերջնականապես շտկելու ուղղությամբ։ Չմոռանանք, որ Նիկոլը ատում էր ռուսներին, իսկ նրա կնքահայր Աշոտ Բլեյանը հատուկ սեր ուներ թուրքերի հանդեպ։ Թուրքիան մեր հարևանն է, հետևաբար պետք է խոսել։

2019-ի մայիսին արդեն կար հստակ պայմանավորվածություն, որ Թուրքիայի սահմանը բացելու և մոտ վեց մլրդ դոլար տնտեսական ներդրում անելու դիմաց Հայաստանը պետք է հանձնի Արցախի հարավը՝ Նախիջևանին միանալու համար, ինչպես նաև թուրքական երազանք Շուշին ու Քարվաճառը։

Թուրքիան խոստացել էր ֆինանսական ակտիվություն մտցնել հայաստանյան շուկա, բացել թեթև արդյունաբերության գործարաններ, որոնք մեր երկրում կհաղթահարեին սոցիալական լարվածությունը, մանավանդ որ 2018-ի հեղափոխությունից հետո հայաստանյան բիզնեսի գրեթե 19տոկոսը արտագաղթել էր։

Պայմանավորվածությունը չէր կարող իրագործվել, եթե Հայաստանում դերակատարություն ունենային այլ տերություններ։ Ուստի 2019-ի աշնանը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում նախ հայտարարեց Իրանի հետ սահմանը փակվելու հնարավորության մասին, ապա փակեց Թավրիզի ազատ առևտրի գոտու հայկական ներկայացուցչությունը՝ այն

փոխարինելով Գյումրիում Իսրայելի հետ ազատ առևտրի գոտիով։ Իրանական բեռնատարները սկսեցին ավելի եը ավելի շատ խնդիրներ ունենալ ՀՀ սահմանային անցակետերում։ 2019-ի աշնանից հետևողականորեն վատացան նաև հայ-ռուսական հարաբերությունները։ Մի շարք քրեական գործեր հարուցվեցին ռուսական ընկերությունների դեմ, Պուտինի հետ հանդիպելիս Նիկոլը հոխորտաց, թե միմյանց ներքին գործերի մեջ չպետք է խառնվեն։

Մինչև 2019 թվականը ամեն հինգշաբթի օր Ռուսաստանից Հայաստան էր գալիս մեծ քանակությամբ փա մփուշտ և հրե տանու ա րկ։ Հայկական կողմի նախաձեռնությամբ դա չեղարկվեց։

2019-ին Հայաստանը միացավ խորքում հակաչինական կրոնների ազատության վերաբերյալ հռչակագրին՝ փաստացի աջակցություն հայտնելով ահաբ եկչական ույղուրական խմբավորումներին, որոնք հովանավորվում են Թուրքիայի կողմից՝ ընդդեմ Չինաստանի պետականության։

Հայաստանում 2019-ից սկսվեցին մի շարք քաղաքական ու ռազմ ական գործիչների կալա նավորումներ ու մեկու սացումներ։ 2019 և 2020 թվականների ընթացքում բանակից հեռացվեցին 200-ից ավելի սպաներ, որոնց մեծ մասը հեղինակություն էր վայելում զ որքի մոտ։

2020-ի ապրիլին Արցախի ՊԲ-ում բարեփոխումների անվան տակ սկսվեցին սպ այական փոփոխություններ։ Հատկապես հարավային թևում նշանակվեցին երիտասարդ ու անփորձ հրամանատարներ, փորձառումներին թոշակի ուղարկեցին կամ քաղաքական պաշտոններ տվեցին։

2020-ի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մի շարք գործարարների հետ ու նրանց մոտ խոստովանեց, որ հիմա մեր զրուցակիցը ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան։ Այդ առումով իր դժգոհությունը այն ժամանակ չէր թաքցնում գործարար Վահան Քերոբյանը, ով պատ երազմից հետո ստացավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։

2020-ի սեպտեմբերին սկսված պա տերազմի ժամանակ Նիկոլը պահեց Թուրքիային տված իր խոստումը։ Թեպետ հայրենասիրական կոչերով ոգևորում էր աշխարհի հայությանը, բայց խոսքերից այն կողմ որևէ բան չէր արվում։ Պարալի զացված էր ամբողջ բանակի աշխատանքը, չկար համակարգված զո րահավաք, զե նքի մատակարարումը ՀՀ-ից Արցախ կատարվում էր շատ վատ։

Նոր Սարդարապատ խոստացող Նիկոլը պատ երազմի երկրորդ շաբաթից սկսած՝ մարդկանց մեջ տարածեց «կապ իտուլյացիա» և «պար տություն» տերմինները։ Մարդկանց ականջին դրանք աստիճանաբար սովորական էին հնչում, և միայն քչերը, շատ քչերն էին հասկանում, թե իրականում ինչ է թաքնված դրա տակ։

Նիկոլը կոչ էր անում կամավորագրվել հայրենիքի պաշտ պանության համար, բայց միաժամանակ ասում էր, որ թշն ամու աթս-ների դեմ անհնար է պայք արել, զ ոհվելու հավանականությունը մեծ է։ Այդկերպ Նիկոլը մարդկանց ենթագիտակցորեն մղում էր ինքնարդարացման՝ ինչո՞ւ գնալ, եթե ոչինչ փոխել չես կարող։

Պա տերազմի ամենակարևոր փուլում Նիկոլը վերջնականապես ջար դեց կանոնավոր բանակի ողնաշ արը՝ համալրումը փոխարինելով կամավորների ջո կատներով։ Այդկերպ բանակից վերցվեցին մի շարք ռազ մավարական կարևորության տարածքներ, ինչպես Հադրութը, Քարինտակը, և դրվեցին մոբիլիզացիոն ռեսուրսի պաշտպանության տակ։ Մոբը չուներ ռազ մական գիտելիքներ և շուտ փախուստի էր դիմում կամ նահանջում էր։ Դա Նիկոլի համար լավագույն տարբերակն էր՝ ապագա պարտ ության մեղ քը իրենից հեռացնելու համար։

2020թ․ հոկտեմբերի սկզբին ու կեսին Ռուսաստանը, հոկտեմբերի կեսին՝ Իրանը առաջարկել են Արցախում տեղակայել իրենց ՌԷՊ միջոցները՝ թշ նամու աթս-ների դեմ արդյունավետ պայ քարելու համար։ Երեք դեպքում էլ Նիկոլը մերժել է՝ նշելով, թե մենք խնդիր չունենք։

2020-ի նոյեմբերին Շուշին հանձնելով Ադրբեջանին՝ Նիկոլը փաստացի կատարեց իր խոստումը և ստորագրեց եռակողմ հայտարարությունը։ Ռուսական կողմն էլ օգտվեց իր հնարավորությունից և իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ զ որք մտցնելով Արցախ։

Թուրքիան, սակայն, հավատարիմ իր բնավորությանը, ստանալով խոստացվածը, մոռացավ իր տված խոստման մասին ու անցավ շանտ աժի՝ պահանջելով նորանոր զիջումներ հայկական կողմից։ Ղուբաթլուն և շրջակա բնակավայրերը հանձնելը դրա հետևանք են։ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զ որքի ներխ ուժումները ևս դրա հետևանք են։ Դրանք արդեն պայմանավորվածություն չեն, բայց Նիկոլն արդեն գ երի է թուրքական քաղաքականության ձեռքին։

Արտաքին ուժերն օգտվեցին Նիկոլի անհայրենիք տեսակից, աշխատեցին նրա վրա, օգտագործեցին, մեզնից խլե ցին մեր հայրենիքի մեծ մասը, և հիմա Նիկոլը նրանց այլևս պետք չի, կարողն են դեն նե տել։ Թուրքիային, սակայն, Նիկոլը դեռ պետք է։ Թուրքիան պետք է տնտեսական ներխ ուժում իրականացնի, առանց զե նքի պետք է գրա վի Հայաստանը, և այդ ճանապարհին նրա գլխավոր դաշնակիցը պետք է լինի Նիկոլը։

Նիկոլն ինքը լավ է հասկանում իր ազգակ ործան գործարքի ամբողջ ո ղբերգությունը, բայց հիմա նա այլ ելք չունի։ Եթե հրաժարվի շարունակել թուրքական խաղը, ապա նրանք կբացեն բոլոր գաղտնիքները, կպատմեն գործարքի մանրամասները՝ կո րծանելով Նիկոլին։

Միաժամանակ Նիկոլը լավ է հասկանում՝ որքան շարունակում է թուրքական խաղը, այնքան խորն է ինքը մտնում ճահիճը՝ այնտեղ քաշելով նաև մեր պետությունը։ Ահա թե ինչու իր ելույթներում Նիկոլը ամեն ինչի մասին խոսում է, բայց ադրբեջանաթուրքական հակահայ կոչերին արձագանքելուց։ Վախենում է, շատ է վախենում։

Նիկոլը միաժամանակ լավ է հասկանում, որ եթե ինքը հեռանա ու զիջի աթոռը, ապա կարճ ժամանակ անց բացվելու է Արցախը վաճառելու դավա ճանական ամբողջ գործարքը, և այդ դեպքում էլ աշխարհասփյուռ հայությունը կգտնի նրան՝ որտեղ էլ լինի։ Գետնի տակից էլ կհանի ու վրե ժխնդիր կլինի, և դա սար սափեցնում է Նիկոլին։

Հետևաբար, Նիկոլը ամեն ինչ կանի, որ գոնե 1-2 տարի էլ մնա իշխանության ղեկին, այդ ընթացքում բացի Թուրքիայի սահմանները, մարդկանց մեջ թո ւլանան հայրենիքի կոր ստի հույզերը։ Այդ ժամանակ ինքը հանգիստ կհեռանա արդեն բարեփոխիչ թագավորի կերպարով, ոչինչ, որ արդեն հայկական պետականություն չի լինի, այլ բանանային սովորական երկիր, որտեղ մարդիկ կուշտ են։

Այս ապագան դուր է գալիս նաև ՔՊ-ի պատեհապաշտներին։ Չէ՞ որ իրենց համար հայրենիքը իրենց բակն է կամ աշխատասենյակը։ Կյանքում ոչինչ չստեղծած մարդիկ հանկարծ մեկ օրում դարձել են նախարար ու մարզպետ, և բնական է, որ ամեն ինչ կանեն՝ այդ հարթակներում մնալու համար։ Նրանք արյ ուն էլ կթափեն, միայն

մնան, իսկ հայրենիքը հարաբերական հասկացություն է։ Ինչպես հունվարի 26-ին մեր հանդիպման ժամանակ ասում էր Նիկոլի մտերիմ օլ իգարխը, տարածքը ճկուն բան է, էստեղ մի բան տալիս ես, տեղը մի ուրիշ բան ստանում։ Ժամանակակից աշխարհում հայրենիքներն ու պետությունները փոխարինվել են բիզնեսի ու շահի առաջնահերթություններով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.