Որդիս մեր տուն բերեց մի աղջկա և ասաց, որ ամուսնանում են․ ես նույն օրը հավաքեցի որդուս իրերը․․․ բոլոր մայրերը պիտի իմ պես վարվեն

Այլ լուրեր Հետաքրքիր

Մի ամիս առաջ որդիս մեր տուն բերեց մի աղջկա․

-Մայրիկ, ծանոթացիր, Արևիկն է։ Մենք սիրում ենй միմյանց և պատրաստվում ենք ամուսնանալ։ Բայց մինչ այդ որոշել ենք միասին ապրել։

Իսկ ես ինչ, իհարկե ուրախացա, թող միասին ապրեն, եթե սիրում են։ Ինչպես բոլոր մայրերը, ես էլ իմ որդուն միայն լավն եմ ցանկանում։

-Որդիս, գնացեք խոհանոց, նստեք, հիմա ձեզ սուրճ կհյուրասիրեմ, իսկ մինչ այդ կհավաքեմ քո իրերը։

-Այսի՞նքն, — զարմացավ որդիս։

Երբեմն ինձ թվում է, որ որդիս ամուսնուս կրնօրինակն է, հաճախ ստիպված եմ լինում միևնույն բանը 4 անգամ ասել, որ հասկանա․

-Հիմա ես կհավաքեմ քո իրերը, որպիսի դու կարողանաս գնալ և ապրել ընտրյալիդ հետ։ Դուք դա եք չէ՞ ուզում։

-Հա, բայց հիմա վարձով տները շատ թանկ են, երկուսս էլ սովորում ենք, դու գիտես։ Մենք ուզում էինք դեռ այստեղ ապրել։ Ձեզ նեղություն չենք տա։

Բայց դե ես գիտեմ, ինքս էլ 15 տարի սկեսուրիս հետ եմ ապրել։ Չնայած, որ նա շատ լավ կին էր, մեր հարաբերությունները, միևնույնն է, շատ շուտ էին փչացել։

-Արևիկ ջան, դու չես էլ պատկերացնում, թե քեզ հիմա ինչ լավություն եմ անում։ Հավատա, սկեսուրի հետ ապրելով՝ դեռ ոչ ոք չի երջանկացել։ Որդիս, փոխվիր հեռակա ուսուցման, աշխատանք գտիր, մի սենյականոց տուն վարձեք և ապրեք միասին, որքան կցանկանաք։

-Արևիկ ջան, որդուս հանդեպ իսկական զգացմունքներ ունես, այնպես չէ՞։ Ի՞նչ տարբերություն, թե որտեղ կապրեք։

-Հա, հա, բնականաբար, միայն թե միասին լինենք։

-Դե, որդիս, բարով գնացեք, ծնողներիդ էլ չմոռանաս, հաճախ եկեք մեր տուն։ Արդեն մեծ եք, վստահ եմ, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։

Դեռ 2 ժամ էլ զրուցեցինք և ես ճանապարհեցի երիտասարդներին, իսկ հետո․․․ առանց դռնից հեռու գնալու՝ նստեցի հատակին և սկսեցի բարձրաձայն արտասվել։ Շատ մեծ էր իմ տանը երիտասարդներին թողնելու գայթակղությունը․ որդիս կողքիս է, աչքս էլ հարսիս վրա կպահեմ։ Բայց չի կարելի․ մեծ երեխաները պիտի առանձին ապրեն։ Ես իմ գործն արել եմ․ մեծացրել եմ։ Հիմա երեխային բաց թողնելու ժամանակն է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *