Ով պետք է կատարի կյանքից հեռացած անձի վարկային պարտավորությունը և ինչ չափով

Այլ լուրեր Տեսանյութեր

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության դեպքում կյանքից հեռացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում անցնում է իր ժառանգներին։ Օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

Ժառանգատուի մահվան դեպքում նրա ունեցած գույքը, ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ վարկային պայմանագրից բխող պարտավորությունները ժառանգատուի կյանքից հեռանալուց հետո վեց ամսվա ընթացքում ժառանգությունն ընդունելու դեպքում փոխանցվում են ժառանգությունն ընդունած ժառանգներին: Այսինքն, ժառանգատուի՝ կյանքից հեռացածի պարտքերի մարումը կարող է տեղի ունենալ բացառապես վերջինիս պատկանող գույքի հաշվին և դրա արժեքի սահմաններում: Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *