Ովքեր այսօր դեմ են ռուսական ներկայությանը Հայաստանում եւ Արցախում, կողմ են թուրքական ներկայությանը․ Շարմազանով

Հետաքրքիր Քաղաքականություն

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ինչպես եւ սպասվում էր «սորոսական 5-րդ շարասյունը » մեծ թափով լծվել է հակառուսական քարոզչություն իրականացնելու դավադիր գործընթացին։ Սրանք լուռ էին ,երբ հողատուն հանձնում էր Արցախի մեծ մասը՝Շուշիով ու Հադրութով։ Լուռ էին,երբ հողատուն Սյունիքի բնակավայրեր էր հանձնում։ Սատարում էին հողատուի բոլոր ազգակո րծան ծրագրերին,իսկ հիմա ՝Արցախը թուրքին տալուց հետո ցանկանում են մե ղավոր կարգել Ռուսաստանին։

Եթե չլիներ Ռուսաաստանի կտրուկ միջամտությունը, հողատուն ամբողջ Արցախն էր արդեն թուրքին նվիրել։ Հակառակ դեպքում ինչու՞ հողատուն մերժեց հոկտեմբերի 19-ի Պուտինի՝պա տերազմը դադարեցնելու առաջարկը, որի արդյունքում Շուշին եւ Հադրութը հայկական էին լինելու։

Ես մնում եմ իմ համոզմանը՝  ովքեր այսօր դեմ են ռուսական ներկայությանը Հայաստանում եւ Արցախում, ակամայից կողմ են թուրքական ներկայությանը։ Երրորդ տարբերակ չկա։ Նիկոլիզմն ու գրանտակերությունը պարտվելու են։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *