Ոչ մի դեպքում չեք կռահի, թե ով է այս լուսանկարի փոքրիկը․ հիմա նա ամենաոճային հայուհիներից է

Հետաքրքիր Շոու բիզնես

Կարո՞ղ եք կռահել, թե հայ որ գեղեցկուհու 7 ամսական հասակի լուսնակարն է։ Գեղեցկուհի Աննա Դովլաթյանն է, ով հայտնի է մի շարք նախագծերից։ Աննան միշտ աչքի է ընկում իր գեղեցիկ կերպարներով և ոճային տեսքով։ Աննա Դովլաթյանն ամուսնացած է դերասան, հաղորդավար Դավիթ Աղաջանյանի հետ, նրանք ունեն 1 աղջիկ։

Ներկայացնում ենք Աննայի հարցազրույցներից մեկը․

2018 թվականի օգոստոսի 25-ին Դավիթ Աղաջանյանը և Աննա Դովլաթյանը շուրջ 6 տարի ընկերություն անելուց հետո պսակադրվեցին: Նրանց սիրո պատմությունը շատերին է հայտնի, և նրանք համարձակորեն խոսում են փոխադարձ զգացմունքի մասին: BRAVO.am-ը լուսանկարել եւ զրուցել է նրանց հետ ամենատարբեր թեմաների շուրջ և ընթերցողին ներկայացրել Դավիթի և Աննայի կյանքը ՝ ամուսնությունից առաջ և հետո:

Կյանքն՝ ամուսնությունից հետո

Դավիթ. Հիշում եմ մեր առաջին հանդիպումը: Համերգի ժամանակ էր, որից հետո արդեն ծանոթացանք, սկսեցինք շփվել: Շատ շուտ հասկացանք փոխադարձ զգացմունքները: Ընկերություն անելու տարիներին բազմաթիվ դժվարություններ, բարդություններ են եղել, որոնք միասին հաղթահարել ենք:

Աննա. Մեր հարաբերություններն այդքան ներդաշնակ եւ տեւական ժամանակ պահելուն օգնել է Դավիթի ուժեղ բնավորությունը: Ամեն անգամ ապացուցել է, որ այն տղամարդն է, ում կուզեմ տեսնել իմ կողքին: Նա միշտ հավատարիմ է իր խոսքերին, պատասխանատվության մեծ զգացում ունի: Ամուսնությունից հետո կյանքս ավելի է գունավորվել: Շատ ուրախ եմ, որ այսօր էլ հոր, եղբոր նման միշտ իմ կողքին է: Ապահով եմ զգում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *