Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր, Ընկնում եմ Քո առջև և աղաչում Քեզ, Հեռացրու ինձնից հшնցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վերքերը վիրավորված ծառայիս

Հետաքրքիր Մտքեր

Սուրբ Հովհաննես Գառնեցու աղոթքները ամեն օրվա համար. Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այսօրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր:

Ընկնում եմ Քո առջև և աղաչում Քեզ. Ասա՛այդ խոսքովդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» (Մատթ., Թ 5) բազում: Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից [վեր], և իմ հանցանքների բազմությունը ծածկեց ինձ:
Չարասերիս չարիքին չափ չկա, և ոչ թիվ ցավալի անօրինությանս:

Հեռացրու ինձնից հա-նցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վերքերը վիրավորված ծառայիս, և արժանացրու անպիտան ծառայիս քո երկնային արքայությանը, քո բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Տերությունդ` Հայր և Որդի և Սուրբ Հոգի. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.