Շնորհիր որդուս քաջառողջություն, իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն

Հետաքրքիր Մտքեր

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը զինվորիս համար: Տեր, խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղքերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։

Տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։

Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թ շնամու ամեն տեսակի հա րձակումներից և դիվական ազդեցություններից։

Շնորհիր որդուս քաջառողջություն, իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։

ԱՄԵՆ

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *