ՇԱՏ ՀԱՄԵՂ նախաճաշ ընդամենը 10 րոպեում. Նման ախորժելի խաչապուրի երբեք չեք փորձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոհանոց Հետաքրքիր

Նախաճաշն անպայամն պետք է համեղ լինի։ Մենք վստահեցնում ենք, որ այն ձեզ շատ դուր կգա և դուք ամեն օր կպատրաստեք այն։ Համեղ արագ նախաճաշը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է՝

  • Սամիթ
  • Մաղադանոս
  • Կանաչ սոխ
  • Ձու – 1 հատ
  • Կոշտ պանիր – 100 գր
  • Կեֆիր – 300 մլ
  • Աղ, պղպեղ `ըստ ճաշակի
  • Սոդա – 0,5 թեյի գդալ
  • Ալյուր – 100 գր

Պատրաստման եղանակը․

Վերցնում ենք պանիրը և անցկացնում քերիչով։ Այնուհետև մանր կտրատում ենք Սամիթը, մաղադանոսը և կանաչ սոխը։ Տարայի մեջ կոտրում ենք ձուն և հարում ենք։ Ավելացնում ենք կեֆիր և ալյուր։

Այնուհետև ավելացնում սոդան և կտրատված կանաչեղենը։ Թավայի վրա բուսական յուղ ենք ավելացնում և դնում կրակի վրա։ Մեր լուծույթը լցնում ենք թավայի մեջ և տապակում։ Այնուհետև պտտում ենք և տապակում մյուս կողմը։ Այսքանը ընկերներ, նախաճաշը պատրաստ է։

Չմոռանաք կիսվել այս հիանալի արագ և համեղ նախաճաշի բաղադրատոմսով ձեր ընկերների և հարազատների հետ սոցիալական ցանցերում և անպայման գրեք ձեր կարծիքն այս ուտեստի մասին մեկնաբանություններում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.