Շատերն այս օրերին հարցնում են, թէ եթե տանը նոր մա հացած մարդ կա, արդյոք կարելի՞ է զատկի ձու ներկել. Պարզաբանում է հայ առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը

Այլ լուրեր Հետաքրքիր

Հայ Առաքելական Եկեղեցու Կիսասարկավագ Արմեն Հարեյանը գրում է. «Շատերն այս օրերին հարցնում են, թէ եթե տանը նոր մա հացած մարդ կա, արդյոք կարելի՞ է զատկի ձու ներկել: Ժողովուրդ ջան, զատկի ձուն ոչ մի կապ չունի մա հացածի հետ, ու մա հացած մարդու հոգուն ոչ օգնում է, ոչ էլ խանգարում: Զատկական ձուն խորհրդանշում է Քրիստոսի հարությունը, դատարկ գեր եզմանը, նոր կյանքը, ու մարդիկ հին ժամանակ իրար ձու էին նվիրում զատկի օրը ու ասում «Քրիստոս հարյավ ի մե ռելոց»: Իսկ կարմիր են ներկում, որովհետև և՛ խորհրդանշում է Քրիստոսի արյո ւնը, որ թափվեց խաչի վրա և՛ հետևյալ պատմությունը:

Մարիամ Մագդաղենացին մի անգամ հանդիպում էր Տիբերիոս կայսեր ու նրան ձու էր տալիս ասելով, Քրիստոսը հարություն է առել: Կայսրն ասում է, «ես ավելի շուտ կհավատամ որ այդ ձուն հիմա կարմրի, քան թէ մե ռելը հարություն առնի»: Ու այդ պահին Մագդաղենացու ձեռքի սպիտակ ձուն կարմրում է: Եվ այդպես Քրիստոնյաներն իրար Սբ. Հարության տոնին կարմիր ձու են նվիրում (ոչ թէ այլ գույներ), ու ասում, «Քրիստոս Հարյավ ի մե ռելոց»:

Ուրեմն տեսնու՞մ էք, սա ոչ մի կապ չունի թէ արդյոք տանը նոր հանգո ւցյալ կա թէ ոչ: Դուք հավատացեք Քրիստոսի հարությանը: Հույսով տոնեք այն: Որովհետև մի օր մենք էլ հարություն առնելու: Սպասում ենք հավատքով, հույսով ու Քրիստոսի օրինակով: Միայն թէ, խնդրում եմ, ձեզ հեռու պահեք մե ղքից: — Խնդրում եմ դուք էլ կիսեք որ մեր ազգին իմանա ու հույսով լցվի: Ավաղ, այսօր շատ ընտանիքներում նոր հանգո ւցյալներ կան: Մխիթարենք իրար»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *