4 ամյա Աբբին ապրում է Նյու Յորքում: Նա միշտ ժպտում է, սակայն դրա հետևում ս արսա փելի ճշմարտություն է թաքնված: Աղջիկը հիվանդ է արյան քաղցկեղի հատուկ ձևով, որը հիմնականում խп ցում է երեխաներին:
Փոքրիկը ստիպված է գտնվել մասնագիտացված կլինիկայում, որտեղ, չնայած ոչ մի բանի, երեխան չի հուսահատվում և ուրախանում է, և հնարավոր է, ապրում է կյանքի վերջին ամիսները:
Աբբին ունի սիրելի բո ւժեղբայր՝ Մեթթ Հիքլինգ անունով: Փոքրիկն ամեն օր գալիս է նրա մոտ ստուգման, եթե նույնիսկ չկա դրա անհրաժեշտությունը:
Մեթթն այնքան է դուր գալիս Աբբիին, որ աղջիկը 4 տարեկանում երազում է ամուսնանալ նրա հետ:
Մի օր Աբբին պատմեց մորը, որ Մեթթի հետ հաջորդ հանդիպման ժամանակ պատրաստվում է նրան ամուսնության առաջարկություն անել: Երբ բո ւժեղբայրն իմացավ դրա մասին, որոշեց անակնկալ անել փոքրիկին՝ «հարսանիք» կազմակերպելով:
Հաջորդ օրը կլինիկայում իսկական խնջույք էր, Մեթթն ու աշխատակիցները լավ ջանացել էին:
Նորպսակները փոխանակվեցին մատանիներով և միմյանց հարսանեկան տորթ հյուրասիրեցին:
Սա էլ հարսանեկան ավտոմեքենան: Եվս մի նվեր Աբբիին՝ Մեթթի կողմից:
Մեթթը լավ է հասկանում, թե որքան կարևոր է այդ պահին հոգեպես աջակցել երեխաներին, քանի որ առանց այն էլ նրանց կյանքում ամեն ինչ բարդ է:
Այդ օրը Աբբին մոռացել էր իր հիվանդության մասին…