Կարիճները կենդանակերպի յուրօրինակ նշաններից են։ Նրանք տարբերվում են մյուսներից մի շարք հատկանիշներով։ Պետք է նկատել, որ կարիճները դիմացկուն են, զուսպ, աշխատասեր: Նրանց ներաշխարհը փակ է մյուսների համար, քանի որ նրանք կասկածամտություն ունեն։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խելացի են, ընկալունակ, դժվար է խաբել նրանց: Նրանք չաձազանց ազնիվ են, երբեք չեն խաբի։
Եթե նրանք գովում են ձեզ, կարող եք վստահ լինել, որ անկեղծ են: Չեն սիրում կեղծավորություն, գերադասում են ազնիվ լինել: Կարելի է ասել, նրանց վատ կողմն այն է, որ հեշտությամբ են սիրահարվում, հիացմունքով են վերաբերվում հարաբերություններին, սիրահարված լինելու ընթացքում ոչ ոքի չեն նկատում: Այս ամենի հետ մեկտեղ, նրանք շատ զգուշավոր են։ Անկախ են, քայլում են իրենց ճանապարհով: Անկախություն և ինքնավստահություն. ահա Կարիճների բնավորության ամենաուժեղ կողմերը:
Կարիճներին բնորոշ է նաև նպատակասլացությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նպատակասլաց են, վերացնում են բոլոր խոչընդոտները, որոնք կարող են խանգարել հասնել ճանապարհին: Երբ Կարիճներն ինչ-որ բան են ցանկանում, նրանք ոչնչի թույլ չեն տա կանգնեցնել իրենց: Կատարում են իրենց խոստումները: Կարիճները հավատարիմ են իրենց խոստումներին:
Տանել չեն կարողանում, երբ մյուսները չեն կատարում իրենց խոստումները: Կարողանում են հետաքրքրել մարդկանց: Կարողանում են խոսակցության թեմաներ բացել, որոնք հետաքրքիր են բոլոր մասնակիցներին: Շրջահայաց են: Կարիճները բավական ուշադիր են, միշտ նկատում են այն, ինչ մյուսները չեն տեսնում:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուշադիր են աննկատ, բայց կարևոր դետալների հանդեպ և կարողանում են հասկանալ խնդրի էությունը: Նրանք նաև բավական զգուշավոր են, դժվարությամբ են անկեղծանում մարդկանց առաջ, քանի դեռ համոզված չեն, որ կարելի է վստահել նրանց: