«Նոր պատ երազմ, նոր տարածքներ» ինչ է նշանակում Լավրովի հայտարարությունը

Հետաքրքիր Քաղաքականություն

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ոչ արդյունավետ է համարում Ղարաբաղի վերաբերյալ հուզական հայտարարությունները։ Այդ մասին նա հայտարարեց ասուլիսի ժամանակ նշելով, որ հայաստանյան պաշտոնյաների որոշ հայտարարությունները, հավանաբար, լարվածություն են առաջացնում։

«Ես կարծում եմ, որ ավելի լավ է խուսափել դրանից։ Մինչ 44-օրյա պատ երազմը մենք ականատես ենք եղել հուզական հայտարարությունների՝ Ղարաբաղից կամ Ղարաբաղի վերաբերյալ՝ «նոր պատ երազմ, նոր տարածքներ»։ Բառը նյութական ուժ է ստանում։ Տվյալ դեպքում տարբեր կողմերից հնչող բառերը դարձան շատ բացասական նյութական ուժ»,-հավելեց Լավրովը։

Այդ պատճառով, ըստ ՌԴ արտգործնախարարի, մեծ ուշադրություն է դարձվում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև կոնտակտներ հաստատելուն, վստահության մթնոլորտի ստեղծմանը, ու դա էր նաև Մոսկվայում եռակողմ հանդիպման կարևոր նպատակներից մեկը։ Ռուսաստանը հույս ունի, որ հույզերը կմղվեն երկրորդ պլան։

Հիշեցնենք՝ «նոր պատ երազմ, նոր տարածքներ» արտահայտությունը ռա զմական գործողություններից դեռ շատ առաջ արել էր Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։

Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։

Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *