Նիկոլի ձեռքով Ալիևը դարձավ Մակեդոնացին, ուրա՞խ եք հիմա դեբիլ, կարճ ուղեղներ. Ժաննա Բուտուլյան

Հետաքրքիր Շոու բիզնես

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Նիկոլի ձեռքով Ալիևը դարձավ Մակեդոնացին: Ուրա՞խ եք հիմա դեբիլ, կարճ ուղեղներ:

Լա՞վ է, օ՞կ է, մենակ թե «դղյակ» չլինի, չէ՞: Այ էդ նախանձ, իրար տակ փորելու հետևանքնա սա: Իսկ հարց թվել եք Ձեզ՝ Դուք ամեն մեկդ ունեք ավելի շատ պոտենցիալ, քան ռեալիզացնում» եք:

Արժանի եք ավելիի՞ն, քան հասել եք: Իհարկե, ոչ: Նենց, որ քաղաքականության մեջ էլ ձեր տգետ քիթը մի մտցրեք»:

Հավելենք, որ այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց Միքայել Մինասյանի կողմից հրապարակած փաստաթղթի մասին:

Փաշինյանը, ըստ էության հաստատեց, որ նման փաստաթուղթ կա. «Պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են ստանում: Միակ աղբյուրը, որը կարող են ստանալ, Ադրբեջանն է, քանի որ եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան: Ասեմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին:

Այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այն պայմաններում, որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *