«Նախկինում գեր եմ եղել, անձնական խնդիրների պատճառով նիհարեցի»․ Էլեն Ասատրյանը՝ արտաքին փոփոխության և գիշերային գրաֆիկով աշխատանքի մասին

Հետաքրքիր Շոու բիզնես

Դերասանուհի Էլեն Ասատրյանն այս ընթացքում հեռուստատեսային զբաղվածություն չունի, սակայն ասում է, որ շուտով հեռուստադիտողներն իրեն նորովի տեսնելու հնարավորություն կունենան։

Դերասանուհին նկարահանվել է Հանրային հեռուստաընկերության «Քո սպորտը» նոր նախագծում, որի մասնակիցները հաղթահարում են իրենց վախերն ու պայքարում իրար դեմ։

Tert.am Life-ն Էլենի հետ զրուցել է նորություններց, ներկայիս զբաղվածության և անձնական կյանքում ընտրություն կատարելու մասին։

Դերասանուհին նշեց, որ ներկայիս գրաֆիկը իրեն ցերեկային հագեցած կյանքով ապրելու հնարավորություն չի տալիս, քանի որ աշխատում է ակումբում՝ որպես հաղորդավարուհի և երգչուհի։ Դերասանուհին երաժշտական նորություն ներկայացնելու ցանկություն ունի։

«Կներկայացնեմ իմ երկրորդ տեսահոլովակը։ Այս նորության հետ կապված դեռևս հստակ ժամկետներ նշել չեմ կարող, քանի որ դեռ չեմ կողմնորոշվում՝ այս ընթացքում նախապատվությունս տամ ռիթմի՞կ , թե՞ մեղեդային ստեղծագործության։ Նորությունն անպայման կլինի, բայց թե ինչպիսին, չեմ կարող դեռ ասել»,- ասաց նա:

Էլենի հաջորդ նորությունը կապված է հեռուստատեսության հետ։ Չնայած աշխատանքային գրաֆիկի սահմանափակումներին՝ նա ասաց, որ կարողացել է այս ընթացքում նկարահանվել Հանրային հեռուստաընկերության նախագծերից մեկում։

«Շուտով Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի «Քո սպորտը» նախագիծը, որտեղ ես էլ եմ մասնակցել: Սպորտային տարբեր փորձություններով նախագիծ է, որտեղ մասնակիցներն իրար դեմ են պայքարում, կար նաև վախերի հաղթահարման խնդիր, էքստրիմ։

Ինքս երբևէ սպորտով չեմ զբաղվել»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ անգամ մարզասրահ չի հաճախում։

Դեռ տարիներ առաջ Էլենին հաջողվել է բավականին նիհարել, սակայան նա դա կապում է հոգեբանական վիչակի հետ։ Ասում է՝ նիհարել է առանց դիետաների և մարզումների։

«Մարզասրահներ հաճախել չեմ կարողանում իմ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Դիետաներ ևս չեմ պահում՝ սնվում եմ մեկ անգամ և գիշերը շատ ուշ ժամի։

Նախկինում գեր եմ եղել, հիմա՝ ոչ: Հատուկ որևէ բան չեմ արել, նիհարելուս պատճառն անձնական խնդիրներն էին, երբ տրամադրություն չեմ ունենում, չեմ կարողանում սնվել։ Ստացվեց այնպես, որ մի քանի տարի առաջ այդ խնդիրների հետևանքով նիհարեցի»,- ասաց Էլենը:

Դերասանուհին նշեց, որ չնայած հիմա իր կազմվածքը թույլ է տալիս կրել ցանկացած հագուստ, աշխատանքից նախընտրում է դուրս հագնել առօրյա և հարմարավետ հագուստ։

«Քանի որ աշխատանքի մեջ բարձրակրունկներով, դասական հագուստով եմ լինում, առօրյայում նախապատվությունս տալիս եմ հարմարավետությանը, ցածրակրունկ կոշիկներին, սպորտային հագուստին՝ առանց որևէ ավելորդության։ Գիշերային աշխատանքը շատ ծանր է, այն էլ՝ բարձրակրունկներով, առօրյայում ջինսային հագուստը լավագույն տարբերակն է։

Պահարանումս էլ գերակշռում է սև գույնը։ Սեքսուալ հագուստների վրա չեմ կենտրոնանում: Երբ մարմինը գեղեցիկ է, դու գեղեցիկ ես և կարողանում ես քեզ ճիշտ մատուցել՝ կլինես սեքսուալ և ցանկալի։ Տանից դուրս գալուց առաջ նման հարցերով չեմ տառապում՝ հագնում եմ այն, ինչի տրամադրությունն այդ պահին ունեմ»,- ասաց Էլենը։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.