Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Հետաքրքիր Քաղաքականություն

Հանրապետության նախագահի կոչը ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր, երբ դեռևս չենք հաղթահարել Արցախի դեմ սանձազերծված պա տերազմի հետևանքները, երբ ունենք հազարավոր ընկածներ ու վի րավորներ, երբ առկա են լրջագույն տարածաշրջանային սպառնալիքներ, մենք, ցավոք սրտի, նորից գտնվում ենք ծայրահեղ պա յթ ունավտա նգ իրավիճակում, որը հղի է մեր պետության և պետականության համար անկանխատեսելի հետևանքներով և կարող է հանգեցնել անդառնալի կորուստների:

Երկրում ռա զմական դրություն է: Արտաքին վտ անգն իրական է՝ զին ադադարի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չէ: Բազմաթիվ են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մա րտահրավերները: Կոչ եմ անում բոլորին՝ պետական մարմիններին, ուժային կառույցներին, քաղաքական ուժերին, բոլոր քաղաքացիներին՝ դրսևորել զսպվածություն և ողջախոհություն.

յուրաքանչյուր չկշռադատված խոսք կամ գործողություն մեծացնում է լարվածությունը և էլ ավելի խորացնում ճգնաժամը.

չտրվել սադրանքների և ձեռնպահ մնալ ատելության ու անհանդուրժողականության կոչերից.

մեր ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ պառակտում, պետք է մերժել պետությունը ապակայունացնելու և պետականությունը վտանգելու ցանկացած փորձ.

անվերապահորեն գործել Սահմանադրության շրջանակներում:

Եվս մեկ անգամ հաստատելով նախագահական ինստիտուտի՝ որպես հավասարակշռող կառույցի դերը՝ հրատապ նախաձեռնում եմ քայլեր լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով: Երկիրը ցնցումների տանելն անարգանք կլինի պատերազմում ընկած մեր հազարավոր զավակների հիշատակին: Բոլորիդ զգաստության, սթափության ու զսպվածության կոչ եմ անում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *