Յուրաքանչյուր երեխայի համար՝ 20 000-ական դրամի չափով օժանդակություն. ինչ նոր որոշում է ընդունվել

Այլ լուրեր Հետաքրքիր

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հայտնում է.«Հիշեցնում ենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երեխայի համար սահմանված է միանվագ՝ 20,000 դրամի չափով օժանդակություն։

Շահառուներն աջակցությունը կարող են ստանալ և՛ Արցախփոստի և՛ Հայփոստի բաժանմունքներից։

Հավաքագրված տվյալների համաձայն՝ աջակցությունից քիչ թվով քաղաքացիներ են դեռևս օգտվել։ Շահառուներին հորդորում ենք համապատասխան փաստաթղթերով ներկայանալ և ստանալ ձեզ հասանելիք գումարը»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *