«Մտածում էի` ամուսինս ինչպես է նայել ինձ վրա». Լիլիթ Բաբասյանը` Անդրեյ Մալախովի Прямой эфир հաղորդման ժամանակ

Հետաքրքիր Շոու բիզնես

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, հյուրընկալվել է Россия 1 հեռուստաալիքով Անդրեյ Մալախովի Прямой эфир հաղորդմանը, որի շրջանակում պատմել է, թե ինչպես է կարողացել նիհարել։

Նախկինում Լիլիթը նիհարելու բազմաթիվ տարբերակներ է փորձել, ընդհուպ` դեղահաբեր օգտագործելը, սակայն այդ ամենն ունեցել է վատ հետևանքներ, և նա հասկացել է, որ պետք է նիհարի առողջ տարբերակով։

Ինչպես հայտնել էր դիետոլոգը, հաղորդման ժամանակ իրեն անակնկալի են բերել, քանի որ հրավիրել էին նաև իր համակուրսեցուն, ում չէր հանդիպել 7 տարի, բացի այդ գտել էին լուսանկարներ, որոնք Լիլիթը տարիներ շարունակ խնամքով թաքցնում էր։

«Համաձայնեցի, որ հրապարակեն, միայն մի տեսանյութ եմ խնդրել չհրապարակել, որը դպրոցական տարիներից էին գտել»,- ասել էր `Լիլիթը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *