Մոր կյանքից հեռանալուց 123 օր անց լույս աշխարհ են եկել նրա երկվորյակները. բժշկության մեջ երբևէ գրանցված ամենաանհավանական դեպքը (Photo, Video)

Այլ լուրեր Տեսանյութեր

Ուրախությունն ու վիշտը 2017-ին միաժամանակ թևակոխել են բրազիլական այս երիտասարդ ընտանիք: Մյուրիել Պադիլյայի 21-ամյա կինը՝ Ֆրենկիլենը, հղիության 2-րդ ամսում пւղեղի կш թվ ած է տարել: Արդյունքում նրա ուղեղն անդառնալիորեն վնասվել է և անշնչացել, սակայն բժիշկները զարմանքով նկատել են, որ նրա զույգ պտուղներն անվնաս են մնացել և շարունակում են աճել: Դա իսկական հրաշք է եղել, քանի որ վերակենդա նացման փորձերի ժամանակ նրանց մորը ներարկել են ուժգին դե ղամիջոցներ: Հավելենք, որ Ֆրենկիլենի բոլոր օրգանները, բացառությամբ գլխուղեղի, ամբողջ ընթացքում նորմալ աշխատել են: Բժիշկներն ու ընտանիքը որոշում են կայացրել արհեստականորեն պահպանել մոր կյանքը մինչև որ երեխաները կծնվեն:

Հիվանդանոցի անձնակազմն ու ինքը՝ բուժող բժիշկն, ամեն ինչ արել են, անգամ երաժշտություն են միացրել ու հեքիաթներ են կարդացել, որ երեխաները ճիշտ զարգանան մայրական ար գանդում:

Ամուսինը՝ Մյուրիելը, ծանրագույն ս թրես է տարել, սակայն կարողացել է հավաքել իրեն հանուն փոքրիկների: Երկվորյակներից բացի զույգը նաև 2 տարեկան դուստր ունի:

«Ֆրենկիլենն իմ երազներում հաճախ էր այցելում, հատկապես, երբ ես հուսահատության անդունդի եզրին աղաչում էի Աստուց, որ նա ինձ վերադարձնի նրան: Մի անգամ գիշերը նա նստեց իմ անկողնուն ու ասաց. «Սիրելիʹս, ես այլևս չեմ կարող գալ, ես մի հիանալի վայրում եմ, պետք է մնամ այստեղ: Իսկ դու մեծ առաքելություն ունես: Դու պետք է հոգ տանես մեր երեխաների հանդեպ: Դուք պետք է ուժեղ լինեք, առաջ շարժվեք ու ապրեք ձեր կյանքով»:

Դեպքից 123 օր անց երկվորյակները՝ 1,4 կգ կշռող աղջիկն ու 1,3 կգ կշռող տղան, լույս աշխարհ են եկել վիրա հատության միջոցով:

Նրանք ունեցել են թերհաս երեխաներին բնորոշ ֆիզիկական տվյալներ: Բժիշկ Ռիվաբեմը խոստովանել է, որ ամբողջ բուժանձնակազմն, այդ թվում և՝ ինքը, արտասվել են, երբ երեխաները ծնվել են:

Նրանց ծնունդից հետո անջատել են մոր կենսաապահովման սարքերը:

Հավելենք, որ սա բժշկության մեջ ամենաերկար ժամանակահատվածն էր, երբ մոր կյանքը արհեստականորեն պահպանվում է հանուն պտղի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *