Այս պատմությունը շատերին կհետաքրքրի։ Այն իսկապես անսամհման մեծ և վառ սիրո օրինակ կարող է լինել շատերի համար։ Անպայման կարդացեք։ Իրար հետ մի քանի տարի է, ինչ միասին ապրում էին կին ու ամուսին, միմյանց շատ էին սիրում: Մի օր նրանք լուրջ վիճում են, և ամուսինն ասում է. —Երկար տարիների ընթացքում մենք շատ բան ենք ձեռք բերել, ունենք տուն և բազմաթիվ թանկարժեք իրեր:
Դու ունես ընդամենը մի գիշեր, որ տնից վերցնես այն ամենը, ինչը քեզ համար կարևոր է, և գնաս ծնողներիդ տուն: Ամուսինը պառկում է քնելու, իսկ կինը մնում արթուն:
Անցնում է գիշերը, առավոտյան տղամարդն արթնանում է, նայում շուրջը և հայտնաբերում, որ ինքը ինչ-որ օտար տան մեջ է հայտնվել, իսկ կողքին նստած է կինը և ուշադիր իրեն նայում: Ամուսինը նստում է և զարմացած հարցնում.
-Ի՞նչ եմ անում այստեղ: Կինն էլ պատասխանում է. —Դու ասացիր, որ տնից վերցնեմ այն, ինչ ինձ համար կարևոր է: Դե, ես էլ քեզ եմ վերցրել:
Ամուսինը հասկացավ, որ սխալ է եղել և կնոջ հանդեպ անարդար վարվել, գրկեց կնոջը, և նրանք միասին գնացին տուն։ Այդ օրվանից սկսած՝ նրանք ապրեցին երկար և երջանիկ՝ գնահատելով միմյանց և արժևորելով իրենց հարաբերությունները։