Մի քիչ մածուն և ալյուր… ստացվում է աննկարագրելի համեղ ու պարզ բուլկի

Խոհանոց Հետաքրքիր

Այս բուլկիները ստացվում են փափուկ, անուշաբույր, շատ հեշտ են պատրաստվում: Հիանալի է այն, որ օգտագործվում են միայն հասանելի բաղադրիչներ, որոնք միշտ կան ձեռքի տակ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • մածուն՝ 300 մլ
  • շաքարավազ՝ 2 ճ.գ.
  • չոր խմորիչ՝ 2 թ.գ.
  • ձու՝ 1 հատ
  • աղ՝ մի պտղունձ
  • ալյուր՝ մոտ 550 գ
  • կարագ՝ 150 գ

Փշուրի համար.

  • շաքարավազ՝ 80 գ
  • կարագ՝ 50 գ
  • ալյուր՝ 60 գ

Պատրաստման եղանակ.

Գոլացնել մածունը և միացնել շաքարավազի, խմորիչի հետ: Ավելացնել աղն ու ձուն, խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի:

Լցնել մաղած ալյուրի մեծ մասը, խառնել: Աստիճանաբար ավելացնել նաև մնացած ալյուրը և խմոր հունցել:

Խոշոր քերիչով անցկացնել սառը կարագը և խմորը նորից լավ հունցել: Ծածկել ու թողնել 1 ժամ:

Սառը կարագը անցկացնել քերիչով՝ անմիջապես շաքարավազի հետ խառնած ալյուրի մեջ, ձեռքերով խառնել այնքան, որ փշուր ստացվի: Ուղարկել սառնարանը:

Խմորը բաժանել երկու կեսի և յուրաքանչյուրը բարակ գրտնակել:

Յուրաքանչյուր շերտի վրա պատրաստված փշուրից լցնել, ծալել խմորը մեջտեղից, նորից փշուր լցնել ու նորից ծալել, ևս մի անգամ փշուր լցնել և վերջում ծալել:

Գրտնակել ստացված շերտը և կտրատել:

Նույնն էլ անել խմորի երկրորդ շերտի հետ: Բուլկիները տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:

Կաթի հետ խառնած հարած դեղնուց քսել:

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 20 – 30 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *