Միշտ ցանկացել եմ ու ասել եմ, որ հարսանիքս այն ժամանակ կանեմ, երբ որդիս հետս կլինի. Բանակում -ի Ջամշոյանի հարսանիքին ներկա էր 1-ամյա որդին

Հետաքրքիր Շոու բիզնես

«Բանակում» սերիալից հայտնի Գոռ Մարտիրոսյանն ու սպորտի վաստակավոր վարպետ Վարդան Միլիտոսյանի դուստրը՝ Սյուզաննան, երկու տարվա համատեղ կյանքից հետո պսակադրվել են:

Արարողությունը տեղի է ունեցել Գեղարդում: Դերասանը զրույցում նշել է, որ հանգամանքների բերումով հետաձգված հարսանիքը վաղուց էին ծրագրել.

«Միշտ ցանկացել եմ ու ասել եմ, որ հարսանիքս այն ժամանակ կանեմ, երբ որդիս հետս կլինի: Հիմա իսկական ժամանակն է. նա մեկ տարեկան է, կկարողանա մեզ հետ ուրախանալ ու հետագայում էլ գլուխ կգովի՝ ասելով, որ հոր հարսանիքին պարել է:

Հորս, մորս ու քրոջս համար մեր պսակադրությունը անակնակալ էր. նրանք եկեղեցում նոր իմացան»:- ասաց դերասանը :

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.