Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում․ տասնյակ հազար դոլարներ` հանուն հանգստի. Politik

Հետաքրքիր Քաղաքականություն

«Politik.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Փաշինյանի կինն ու դուստրերը Մոսկվա են մեկնել ՌԴ՝ 10 զինված թիկնապահի ուղեկցությամբ:

Օրվա ընթացքում թելեգրամյան ալիքներից մեկը հրապարակեց տեսանյութ, որով փաստվում էր Աննա Հակոբյանի և նրա դուստրերի այցը Մոսկվա։ Նրանց, ինչպես արդեն նշել էին, ուղեկցում էին բազմաթիվ թիկնապահներ։

Աննա Հակոբյանը, նրա դուստրերը և թիկնապահները Մոսկվա են մեկնել հունվարի 14-ին, Երևանի ժամանակով 14։10, ռուսական S7 ավիաընկերության Airbus A320-271N ինքաթիռով։ Ըստ մեր աղբյուրների, միայն տոմսերի համար ծախսվել է ավելի քան 10 հազար ամերիկյան դոլար։

Մոսկովյան մեր աղբյուրներն ասում են, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ շրջում է Մոսկվայի լավագույն բրենդային խանութներում և ճոխ գնումներ անում։ Հակոբյանի և իր դուստրերի մոսկովյան մոլերով շրջելու մասին ևս տեսանյութեր հայտնվեցին համացանցում:

Ըստ ականատեսների, իրենց այցելած բրենդային խանութներում գները սկսվում են մի քանի հազար ամերիկյան դոլարից։

Փաշինյանների ընտանիքի այս խրախճանքը ցույց է տալիս, թե իրենք որքան թքած ունեն հայ ժողովրդին պատած դժբախտության վրա, որի հեղինակը, ի դեպ, հենց իրենք են։

Ու էստեղ, մինչ հազարավոր ծնողներ սգում են իրենց երիտասարդ զավակների կորուստը, իսկ բազմաթիվ այլ ծնողներ ամիսներ շարունակ լուր չունեն իրենց զավակներից, Աննա Հակոբյանն իր դուստրերի հետ հանգիստն է վայելում Մոսկվայում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *