Մինչ ամուսնություն կնոջս շատ էի սիրում, երբեք չէի մտածի, որ նման խնդրի հետ կբախվեմ. իսկ հիմա նույնիսկ բաժանվել չեմ կարող

Այլ լուրեր Հետաքրքիր

Կնոջս հետ ծանոթացել եմ աշխատավայրում: Երբ նա ընդունվեց մեզ մոտ աշխատանքի, ես միանգամից ուշադրություն դարձրեցի նրան: Մի քանի օրից սկսեցինք հանդիպել ազատ օրերին, զբոսնել գործից հետո: Ես տեսնում էի, որ նրա համար կարևոր են անկեղծ զգացմունքներն ու սերը, փորձում էի երջանկացնել նրան:

Նա ավանդապաշտ աղջիկ էր: Եվ ես հարգում էի նրա բոլոր որոշումները: Ինձ թվում էր, որ ես գտել եմ ամենաանթերի ու ճիշտ աղջկան, անասելի ուրախ էի:

Հանդիպեցինք մոտ 1 տարի, այդ ամբողջ ընթացքում ես ստանում էի իմ սիրելիից քնքշություն, ջերմություն: Վերջապես ամուսնացանք: Ես հավատում էի ապագա կնոջս ու վստահ էի, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, ինչպես որ ինքն է պատմում:

Իրականում ամեն ինչ այլ կերպ ստացվեց:

Համատեղ կյանքի հենց սկզբում հիփոթեքով տուն գնեցինք և սկսեցինք ծնողներից առանձին ապրել: Կինս պնդում էր, որ բնակարան վերցնենք միևնույն թաղամասում, որտեղ իր մայրն է ապրում՝ հիմնավորելով դա նրանով, որ այնտեղ իրեն ամեն ինչ հարազատ է: Միայն հետո հասկացա, թե ինչ մեծ սխալ եմ գործել: Ինձ երբեմն թվում էր, թե զոքանչս մեզ հետ է ապրում, բայց հենց ակնարկում էի դա, կնոջս մոտ հիստերիա էր սկսվում:

Հասկացանք, որ մենք միասին չենք կարող համատեղ կյանք վարել, բացի այդ կինս դադարեց խնամել իրեն, կարծես 30 տարով ծերացած լիներ: Մի քանի ամսում նա մի կողմ գցեց իր զգեստները, բարձրակրունկ կոշիկները, կոսմետիկան, գիրացավ:

Ես փորձում էի օգնել նրան, մարզասրահի ու գեղեցկության սրահի սերտիֆիկատներ էի նվիրում, բայց մի քանի անգամ հայտնաբերելով ժամկետանց նվեր-քարտերը, դադարեցի անել դա:

Կինս սեփականացրեց նաև իմ անձնական տարածքը: Նա իրեն թույլ է տալիս բացել սոցկքայքերի իմ էջերը, հեռախոսը, նամակները: Ես այլևս չեմ շփվում ընկերներիս հետ, քանի որ ամեն անգամ ստիպված եմ լինում 1-ժամանոց լեկցիա լսել:

Օրեր առաջ վերջնական որոշեցի բաժանվել, բայց երբ պիտի այդ մասին ասեի կնոջս, նա ինձ «ուրախացրեց» իր հղիության մասին լուրով…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.