Մեր տանն այսպիսի կարկանդակները սեղանին 5 րոպեից ավել չեն մնում․․․ անհետանում են վարկենապես

Խոհանոց Հետաքրքիր

Մեր մանկության ամենահամեղ կարկանդակները պատրաստելն այնքան էլ բարդ չէ։ Այս ձևով երբ պատրաստում եմ տանեցիներս արագ սպառում են։ Փորձեք, չեք փոշմանի։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 900գ,
  • մածուն՝ 500մլ,
  • շաքարավազ՝ 2ճ․գ․,
  • աղ՝ 1թ․գ․,
  • ձու՝ 2 հատ,
  • հալացրած մարգարին՝ 100գ,
  • չոր խմորիչ՝ 9գ,
  • ձեթ՝ տապակելու համար

միջուկ․

  • տապակած սոխ,
  • աղ,
  • պղպեղ
  • շոգեխաշած կաղամբ,
  • կարտոֆիլի պյուրե, կամ ցանկացած այլ միջուկ, օրինակ եփած աղացած միս կամ պանիր։
  • սամիթ,
  • 2ճ․գ․ տոմատի մածուկ,
  • աղ,
  • պղպեղ

Ինչպես պատրաստել ամենահամեղ կարկանդակները․

Մածունը տաքացնել մինչ 36 ջերմաստիճանի, ավելացնել հալացրած մարգարինը, ձուն, աղը, շաքարավազը և վերջում՝ խմորիչը։ Լավ խառնել։ Ավելացնել ալյուրը և փափուկ խմոր հունցել։ Ընդհանուր խմորին գնդիկի ձև տալ։ Մի քիչ ձեթ քսել, ծածկել կափարիչով և թողնել տաք տեղում։ 30 րոպեից խմորը պատրաստ է լինում։մ Խմորը բաժանել գնդիկների, գրտնակել սեղանի վրա՝ դրան նախապես ձեթ քսելով։ Մեջտեղի հատվածում միջուկ դնել, ամրացնել եզրերը և գեղեցիկ կարկանդակի տեսք տալ։ Տապակել լավ տաքացրած ձեթի մեջ։ Պատրաստի կարկանդակները դնել թղթե սրբիչի վրա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.