Մաքրիր ինձ խղճմտանքիցս, Տե՛ր․․

Հետաքրքիր Մտքեր

Ռահ լույսի, և կյանքի ճշմարիտ ճանապարհ, հավերժ կենդանի Քրիստոս Աստված, Դու ես լույսի դուռ և բխումն ողորմության, Դու ես քաջ հովիվ և մոլորյալներին դարձնող, Դու ես մեղքերը ներող և հ նց անքները քավող:

Քո հանցավոր ծառան և բազմամեղս խնդրում եմ Քո առատ ողորմությունից՝ մի հիշիր իմ առաջին մեղքերը, այլ միջիններով ու վերջիններով վերացրու ինձնից: Սրբիր ինձ սրբարար Քո զորությամբ և ազատիր անթիվ հ նց ան քներիցս, մաքրիր ինձ խղճմտանքիցս և արձակիր մե ղքի կապերից:

Թող ինձ իմ պարտքերը, ինչպես թողիր անդամալույծին, և արդարացրու՝ ինչպես մաքսավորին, փրկիր ինձ աններելի տանջանքից և մոլորյալիս մտցրու Քո սիրելիների խորանները, որպեսզի և ես նրանց հետ փառավորեմ Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *