Մարդ չգիտի ինչ անի, որ ամեն օր էս …-ի հերթական հակահայ եզությունները չլիսի, չտեսնի, չկարդա…պրծում չկա էս հայատյաց ո ո չնչություններից․ Գայանե Ասլամազյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այլ լուրեր Հետաքրքիր

Մարդ չգիտի ինչ անի, որ ամեն օր էս …-ի հերթական հակահայ եզությունները չլիսի, չտեսնի, չկարդա…պրծում չկա էս հայատյաց ո ո չնչություններից, մոտ 3 տարի խլելա մեր հանգիստը, անդորրը, հողերը, երեխեքին, առողջությունը, ապագան…ու շատ ինքնավստահ դեռ ամբիոնից ելույթա ունենում

Քնելուց էլա՞ տեսնես զր ահաբաճկոնով քնում, հուսամ մեր երեխեքը թույլ չեն տալիս հանգիստ քնի..․ ամեն աչք փակելիս պիտի ամեն մեկի դեմքը տեսնի պիտի վախենա աչքերը փակի և միայն ինքը չէ .բոլորը, ով սրան բերել են և ծառայում են այս թ շնամամետ իշխանությանը

«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը հրապարակեց գերիների իրական, ստույգ թիվը և լիբանանահայ Մարալ Նաջարյանի գտնվելու վայրը:

«Իշխանությունը պարտավոր է հրապարակել անհետ կորածների ցուցակը, գերիների տեղը միասին»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ չեն հրապարակում, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ դրանով նրանք ամեն կերպ թաքցնում են իրենց կատարած հանցագործությունը:

«Ես այսօր պատրաստվում եմ հրապարակել իրական թվերը: Խոսքը ռազմագերիների թվի մասին է, որը, չգիտես՝ ինչու, իրենք ներկայացնում են՝ որպես պետական գաղտնիք: Ինչպես միշտ, ամբողջապես պատասխանատու եմ իմ ասածների համար: Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի: Նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձինք, կան նաև կանայք: Ավելին ասեմ, ըստ Ադրբեջանի՝ կա 171 ռա զմագերի և 64 «ահ բեկիչ», ինչպես իրենք են ասում: Այս թվերը չափազանց կարևոր են, և դրանք թաքցնելու փոխարեն՝ իշխանությունները պետք է բարձրաձայնեին բոլոր միջազգային ատյաններով, Կարմիր խաչով: Կրկնում եմ, հան ց գործություն է, քանի դեռ մեկ հայազգի կա Ադրբեջանի բանտերում, ինչ-որ բանակցությունների գնալ»,- ասաց նա:

Ըստ ԱԱԾ նախկին տնօրենի՝ տարբեր գնահատականներով՝ ընկածների թիվը 6000-ից ավելի է:

Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանի գերեվարության փաստին, քանի որ Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է վերջինիս գերի լինելու փաստը, ուստի դրա համար է բացառություն անում. ուրիշ որևէ գերու մասին այս պահին դեռ ոչինչ չի հրապարակում:

«Իրենց ընտանիքի բարեկամ Վիգեն Էքուաջյանի հետ էին նրանք առևանգվել նոյեմբերի 10-ին: Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվում է Գուբիստանի բանտը: Շատ մեծ բանտ է՝ մի քանի մասնաճյուղերով: Մարալ Նաջարյանը գտնվում է Գուբիստանի բանտի 3-րդ մասնաշենքի, 2-րդ հարկի 213 խցում: Այս թվերը, որ ասացի, իշխանությունները չունեն, թող օգտագործեն»,- ասաց Դավիթ Շահնազարյանը՝ պնդելով, որ պահանջում է իշխանություններից հրապարակել անհետ կորածների և գերիների միասնական ցուցակը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *