Մաշկը երիտասարդեցնող այս կրեմը կդառնա ձեր սիրելին. այն կհարթեցնի անգամ ամենախորը կնճիռները

Հետաքրքիր Օգտակար

Բոլորն էլ հաճախակի տարբեր կրեմներ են օգտագործում, ինչպես նաև պրոցեդուրաների են դիմում կնճիռներից ազատվելու և մաշկը երիտասարդացնելու համար։
Այս միջոցը ինքներդ եք պատրաստելու՝ ծանոթ լինելով ամեն մի բաղադրիչին։

Ձեր ձեռքով պատրաստվող այս կրեմը  կարող է փոխարինել գեղեցկության սրահներում առաջարկվող  ցանկացած երիտասարդացնող միջոցի և պրոցեդուրայի:

Այն պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 1 ճաշի գալ մեղր,
  • 1 թեյի գդալ վազելին,
  • 1-2 կաթիլ յոդ,
  • 1 ճաշի գդալ գերչակի յուղ

Պատրաստման եղանակը`
Ապակե տարայի մեջ լցնել մեղրը այնուհետև ավելացնել  յոդը,  լավ խառնել, որից հետ ավելացնել գերչակի յուղը և վազելինը:

Լավ խառնել, այնպես որ ստացվի համասեռ զանգված: Անպայման պահել մութ և սառը տեղում:

Կիրառման եղանակը`

Կրեմը մերսող շարժումներով  քսել դեմքին ոչ շատ հատ՝ բարակ շերտով և թողնել 15-ից մինչև 60 րոպե: Որքան երկար մնա, այնքան ավելի լավ ազդեցություն կգործի այն դեմքի և կնճիռների վրա։

Քսելուց առաջ պետք է խառնել: Այս կրեմը մաշկը դարձնում է էլաստիկ:

Սնում է մաշկը օգտակար տարրերով: Դեմքը ստանում է թարմ տեսք: Այս կրեմն ունի նաև սպիտակեցնող հատկություն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.