Մայրս աշխատում է ծննդատանը․․․ երեկ արտասվելով տուն եկավ, հարցնում եմ՝ ինչ է եղել․․․

Այլ լուրեր Հետաքրքիր

Մայրս ծննդատանն է աշխատում։ Վերջերս այնպիսի մի դեպք եղավ, որ բոլոր աշխատողներն արտասվում էին․․Մի աղջիկ էր ծննդաբերել, 25 տարեկան, օլի գոֆրենիա՝ մտավոր հետամնածություն ուներ։ Եկել էին աղջկա ծնողները, նրանք էին օրինական խնամակալները։ Մայրն արտասվում էր, հայրը մի կերպ էր զսպում էմոցիաները ու կանգնել էր քար դեմքով։ Նորմալ առողջ մարդիկ էին, այդպես էր ստացվել, որ աղջիկը հիվանդ է ծնվել։

Դստերը տարել էին հատուկ դպրոց, այնտեղ էլ ծանոթացել էր իր հասակակից մի երիտասարդի հետ։ Երկուսն էլ 25 տարեկան էին, բայց զարգացած էին 10 տարեկանի չափ։ Բոլորը գիտեին նրանց կապի մասին։ Բժիշկներն ասել էին, որ նման հիվանդության դեպքում մարդիկ անպտուղ են, այնպես որ անհանգստանալու ոչինչ չկա։

Բայց ահա արդյունքը․ աղջիկը տղա երեխա էր ծննդաբերել՝ փոքրիկ, բայց առողջ։ 90 տոկոս հավանականություն կար, որ նույն խնդիրն ունի, ինչ որ ծնողները։ Եկան նորաթուխ տատիկներն ու պապիկները։ Կանգնած լացում էին։ Որոշեցին, որ նորածնից հրաժարվելու դիմում պիտի գրեն։ Ասում էին, որ մի կերպ են ապրում, դեռ կենսաթոշակ էլ չեն ստանում, հասարակ մարդիկ են։ Աղջկա ծնողները միայն դստեր հաշմանդամության թոշակն էին ստանում, էլ երեխային ու՞ր տանեն։

Դստերն են մի կերպ հասցնում խնամել, իսկ ինքը երեխա պահել չի կարող։ Ամբողջ կյանքում այդպես են ապրել, հիմա նորից սկսե՞ն․․ Մայրիկս ասաց, որ ի վերջո գրել են երեխայից հրաժարվելու դիմում, բայց հետո նոր ծննդաբերած մայրիկը գնացել է մանկական բաժանմունքի դռների մոտ ու սկսել ոռնալով լացել։ Նորմալ խոսել չէր կարողանում, միայն բարձր արտասվում էր։ Հետո որոշել են թույլ տալ գրկել երեխային։ Սկսել է կերակրել ու ձեռքից բաց չի թողել

Բժիշկները բացառություն են արել ու պալատ են ներս թողել նաև փոքրիկի հորը։ Մայրիկս ասում էր, որ երկուսով կանգնած էին քնած երեխայի մոտ, նայում էին նրան, ցածր ձայնով ինչ-որ բան էին խոսում իրենց լեզվով։ Բժիշկները հերթով ներս էին մտնում ու արցունքները կուլ տալով դուրս գալիս։ Օլ իգոֆրենիա․․․ ախր ինչ տարբերություն․․․ բոլորն էլ մարդիկ են։ Ի վերջո, դիմումը չեղարկել են ու փորիկին վերցրել։ Դուրս գրվելու օրը տատիկներն ու պապիկները մեծ տորթ են բերել հիվանդանոց՝ բոլոր բուժաշխատողների համար ու հարյուր անգամ շնորհակալություն հայտնելով՝ գրկել թոռանն ու տուն գնացել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *