Մայրը ծննդատանը անընդմեջ գոռում էր հեռու տարեք այդ հր եշին,իսկ փոքրիկ նորածինը նայում էր մորը ու անվերջ ժպտում

Այլ լուրեր Հետաքրքիր

Ես շատ ծանր ծննդաբերություն էի ունեցել:

Աստիճանաբար ապաքինվում էի:Որդիս հարևան սենյակում էր: Ես անհամբեր սպասում էի, թե երբ պիտի ոդդուս հետ տուն գնամ: Ինձ հետ նույն հիվանդասենյակում էր գտնվում 17-ամյա Անյան: Անյան մի կերպ էր ողջ մնացել և երբ իմացել էր, որ հղի է ցանկացել էր վերջ տալ կյանքին. կտրել էր երակները: Բարեբախտաբար մյարը շուտ էր տուն վերադարձել աշխատանքից և աղջկան հասցրել էին փրկել: Ծննդատանը նա իրեն զգում էր ինչպես կառափնարանում, հրաժարվում էր տեսնել ու կերակրել երեխային, ճչում էր. «Հեռու տարեք այդ տականքին, ես նրան տեսնել չեմ ուզում»:

Իսկ փոքրիկ հրեշտակը շարունակ ժպտում էր ու չէր պատկերացնում, որ իրեն վիճակված է որբ լինել: Ես փորձում էի հանգստացնել Անյային, ասում էի, որ երեխան ոչ մի բանում մեղավոր չէ: Բայց նա լսել չէր ուզում: Նրա ծնողները ևս չէին ուզում լսել երեխայի մասին: Ու մի օր էլ նա դուրս եկավ հիվանդասենյակից ու այլևս չվերադարձավ: Եկավ իմ ու որդուս դուրս գրվելու օրը, ես չէի կարող հիվանդանոցից գնալ առանց հրաժեշտ տալու Մաշենկային (ես նրան այդպես էի անվանել): Նրան նույնպես դուրս էին գրում ու պիտի տանեին մանկատուն: Սիրտս կտոր-կտոր էր լինում, երբ պատկերացնում էի այդ փոքրիկին մի վայրում, որտեղ չկա քնքշանք, սեր:

Եվ ես որոշեցի, որ չեմ հեռանա առանց նրա:Մաշան ինձ համար եղավ ճակատագրի նվեր: Նա մի հրաշք աղջիկ է, դպրոցն ավարտեց ոսկե մեդալով, ընդունվեց համալսարան և երազում է բժիշկ դառնալ:Եվ նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե ինչպես կդասավորվեր Մաշենկայի կյանքը, եթե ես նրան թողնեի հիվանդանոցում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *