Մածունով շերտերով գաթա. արագ պատրաստվում է և նույնքան արագ վերջանում

Խոհանոց Հետաքրքիր

Առաջարկում ենք պատրաստել գաթայի հետաքրքիր տարբերակ: Ստացվում է շատ նուրբ և համեղ: Կարծում ենք, ձեր ընտանիքին այն դուր կգա:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1 բաժակ մածուն
  • 10գ փխրեցուցիչ
  • 3 բաժակ ալյուր՝ 480գ
  • 250գ կարագ

խորիզի համար.

  • 3/4 բաժակ ալյուր՝ 120գ
  • 3/4 շաքարավազ՝ 150գ
  • 100գ կարագ՝ անցկացնել քերիչով

Պատրաստման եղանակ.

Խմորի համար. քերիչով անցկացրած կարագին ավելացնել 1 բաժակ մածունը, խառնել: Լցնել փխրեցուցիչն ու ալյուրը: Խմոր հունցել և 1 ժամ թողնել սառնարանում:

Խորիզի համար. խառնել ալյուրը, շաքարավազը, կարագը՝ քերած վիճակում: Պիտի ստացվի փշուր: Դնել սառնարանը:

Խմորը բաժանել 6 մասի: Գրտնակել առաջին կորժը՝ ստանալով բարակ շերտ, մոտ 4-5մմ և ծածկել փշուրի մի մասով: Այնուհետև ծածկել մյուս գրտնակած շերտով և կրկին խորիզ լցնել:

Նույնն անել բոլոր շերտերի հետ, բայց վերջինի վրա խորիզ չլցնել: Կտրատել փոքր եռանկյունների կամ քառակուսիների, թխել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 35-45 րոպե:

Պատրաստի գաթայի վրա շաքարի փոշի ցանել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *