Մարտի 11-ի ցերեկը, 12-ին հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ի ցերեկը լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
Երևանում այսօր ցերեկը, մարտի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ի ցերեկը՝ ձնախառն անձրև, 12-ին՝ ձյուն։ Մարտի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը՝ ևս 9-10 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև, վաղը՝ ձյուն: Հայաստանի և Արցախի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումները՝ այս հղումով http://armmonitoring.am/page/348