Ձմռանը, երբ մանդարինի սեզոն է, ամեն շաբաթ պատրաստում եմ լոխում․․․ շատ արագ, բայց համեղ ու օգտակար

Խոհանոց Հետաքրքիր

Լոխումը շատերի կողմից է սիրված, բայց մարդկանց մեծամասնությունը այն գնում է ոչ թե պատրաստում։ Տարատեսակ լոխումներ կան, սակայն մանդարինի լոխումը քչերին է ծանոթ։ Իրականում այն շատ ավելի համեղ է , քան կարող եք պատկերացնել։ Սկսենք պատրաստել միաիսն և ինքներդ կհամոզվեք դրանում։

Անհրաժեշտ է․

  • 400մլ թարմ քամած մանդարինի հյութ
  • 3ճ․գ․ շաքարավազ
  • 2ճ․գ․ կրախմալ
  • 1ճ․գ․ կարագ
  • կոկոսի քերուկ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակ․

Նախապես քամել մանդարինի հյութը, հեռացնել կորիզներն ու միջուկը։Հյութը լցնել կաթսայի մեջ, ավելացնել կրախմալը, շաքարավազը և լավ հարել ձեռքի հարիչով, որ գնդիկներ չմնան։Կաթսան դնել կրակին և սպասել, մինչ խառնուրդը կսկսի եռալ։ Ընթացքում անդադար խառնել։Թուլացնել կրակը և եփել՝ մինչ միջին խտության հասցնելով։Հանել կրակից, ավելացնել կարագը և նորից հարել։

Ֆորմաներին կարագ քսել և լցնել տաք մանդարինային զանգվածը։ Ուղարկել սառնարանը՝ մինչ լիարժեք սառելը։ Ցանկալի է թողնել ամբողջ գիշեր։Զգուշորեն հանել լոխումը, կտրատել, շաղաղել կոկոսի քերուկի մեջ և մատուցել։Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *