ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող է գերե վարվել ադրբեջանական զինծառայողների կողմից․ ՀՀ ՊՆ

Այլ լուրեր Հետաքրքիր

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․

«Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զին ված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերե վարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերե վարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ»։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Մայիսի 23-ին ՊՆ հաղորդեց, որ մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանու իրականությանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *