Հրաշագործ հում սոխը՝ օրգանիզմի երիտասարդացման և ամրապնդման աղբյուր. ահա, թե ինչպես է պետք այն ճիշտ օգտագործել

Հետաքրքիր Օգտակար

Եթերայուղերով հարուստ լինելու շնորհիվ սոխը կարող է հրաշքներ գործել: Ներկայացնում ենք սոխի հյութով ամենաարդյունավետ բաղադրատոմսերն օրգանիզմի երիտասարդացման և ամրապնդման համար:

Սոխով դիմակ «Երիտասարդության աղբյուր»

1. Ցինկով հարուստ լինելու շնորհիվ սոխը կարող է երիտասարդացնել մաշկը և վերադարձնել դրա առաձգականությունը: Սոխով դիմակը կհարթեցնի կնճիռները և կբացի մաշկի գույնը:

2. Սոխն անցկացրու քերիչով, վրան մեղր ավելացրու: Դեմքիդ բուսական յուղ քսիր, ավելի լավ է՝ ձիթապտղի: Ձեթի վրա քսիր սոխով խառնուրդը: Երբ դիմակի մի շերտը չորանա, հերթով ևս երկու այդպիսի շերտ քսիր: Դա մոտ 30 րոպե կտևի: Հետո լվացվիր տաք ջրով և դեմքիդ կեֆիր քսիր, որը կվերացնի սոխի հոտը և կհանգստացնի մաշկդ:

3. Այս դիմակը պետք է անել 2 օրը մեկ: Կուրսը 10 պրոցեդուրա է: Դիմակի շնորհիվ մաշկի գույնը կբացվի, այն կհարթվի, կազատվի փոքր թերություններից: Դեմքի օվալն ավելի հստակ և ձիգ կդառնա: Դիմակը կարելի է քսել ոչ միայն դեմքին, այն շատ հարմար կլինի ցանկացած խնդրահարույց մասի համար:

Սոխի էլիքսիր «Բջի ջների վերականգնիչ»

1. Ասկո րբինաթթու, յոդ, ֆի տոնցիդներ, ֆլավոն ոիդ կվե րցետին պարունակող սոխի հյութն ակտիվացնում է մաշկի երիտասարդացումը և բջի ջների վերականգնումը:

Խորհուրդ է տրվում էլ իքսիր պատրաստել ներքին ընդունման համար, եթե մաշկի հետ կապված խնդիրներ կան, մաշկի գրգռվածություն, քրո նիկական հի վանդություններ: Էլիքսիրը նաև զգալիորեն լավացնում է դեմքի գույնը և ուժեղ կանխարգելիչ միջոց է մրսածության դեմ:

2. Մաքրիր 10 միջին չափի սոխ և 1 գլուխ սխտոր: Դրանց վրա 1 լ կաթ լցրու և եփիր մարմանդ կրակի վրա 1 ժամ: Վերցրու կրակի վրայից, քամիր և սառեցրու: Ավելացրու 2 ճ/գ մեղր արդեն սառած կաթին: Պահիր սառնարանում լավ փակվող կափարիչով ապակե շշով:

3. Էլիքս իրն ընդունիր օրական 5 անգամ 1-ական ճ/գ ուտելու ընդմիջումներին: Այն ոչ միայն կբուժի մաշկը և կերիտասարդացնի այն, այլև կբարձրացնի իմունիտետը և կամրապնդի ամբողջ օրգանիզմը:

Գլուխ սոխի հատկությունները զարմացնում են: Սոխի բնորոշ հոտը կօգնի գլխացավի դեպքում, պետք է մի քիչ սոխով գոլորշի շնչել, շուտով թեթևություն կլինի:

Ամեն օր եղունգներին սոխ քսելով կարելի է ամրացնել նույնիսկ ամենափխրուն եղունգները: Որպեսզի ձեռքերից սոխի հոտ չգա, պետք է պարզապես դրանք կիտրոնի հյութով սրբել:

Ինչո՞վ է օգտակար գլուխ սոխը կանանց համար: Օրական ընդամենը մեկ գլուխ սոխը կօգնի շքեղ տեսք և հրաշալի ինքնազգացողություն ունենալ: Գլուխ սոխը պարունակում է մեծ քանակությամբ А և С վիտամիններ, որոնց պակասը կարող է մաշկի ծերացման և հորմոնալ հավասարակշռության խախտման պատճառ լինել: Սոխը պարունակում է նաև կալ ցիում և կա լիում, որոնք հեշտ են յուրացվում:

Սովորություն դարձրու օրական մեկ գլուխ սոխ ուտելը, և ոչ մի վիտամին պետք չի լինի դեղատնից: Առանձնապես կարևոր է սոխ ուտել աշնանը և ձմռանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.