Հոտդ կարոտել եմ, մա՜մ։ Գլուխս դնեմ ծնկներիդ, ցավերս բուժես։ Ես խոսեմ, դու լսես, ուրիշ ոչինչ պետք չէ. հայացքիցդ կհասկանամ՝ ճիշտ եմ, թե սխալ

Հետաքրքիր Մտքեր

Հոտդ կարոտել եմ, մա՜մ։ Գլուխս դնեմ ծնկներիդ, ցավերս բուժես։ Ես խոսեմ, դու լսես, ուրիշ ոչինչ պետք չէ. հայացքիցդ կհասկանամ՝ ճիշտ եմ, թե սխալ. Հոտդ կարոտել եմ, մա՜մ։ Գլուխս դնեմ ծնկներիդ, ցավերս բուժես։ Ես խոսեմ, դու լսես, ուրիշ ոչինչ պետք չէ. հայացքիցդ կհասկանամ՝ ճիշտ եմ, թե սխալ։

Ինձ միշտ հասկացար՝ առաջին բառերիցս սկսած, երբ ոչ ոք ասածներս չէր ընկալում, բայց քեզ հաճախ ասացի՝ մեկ է, ինձ չես հասկանա։ Ինձ խոսել սովորեցրիր, չզլացար ու չնեղվեցիր, բայց անթիվ անգամներ քո սովորեցրած լեզվով սրտիդ ցավ պատճառեցի՝ անգիտակցաբար, առանց ծանր ու թեթև անելու։

Կներես քեզ չզանգածս օրերի, չգրածս բառերի համար։ Ես չեմ մտածել, որ անհանգիստ կլինես։ Կներես սրտիդ մեջ մտած ամեն տագնապի համար։ Ես կուզեի հավերժ քո գրկում մնայի, կուզեի ձեռքերս պարզած միշտ դեպի քեզ վազել, բայց մի հիմար օրենքով պիտի մեծանայի:

Ես քո մի մասնիկն եմ, քո նուրբ էության փոքրիկ կտորը։ Ու քանի տարի էլ անցնի, ես նույնն  եմ մնալու՝ քո փոքրը, քո կտորը: Իմ անտակ սերը բառերով չէ, որ պիտի նկարագրեմ։ Ես ուղղակի սիրում եմ քեզ։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *